• Latest news

Գիտնականները հերոինի դեմ առաջին պատվաստանյութն են ստեղծել

17 հուլիսի, 2017  14:18

Սքրիփսի ինստիտուտի գիտնականները պատվաստանյութ են ստեղծել նախկին թմրամոլների համար հերոինի ազդեցության դեմ, որոնք վերականգնողական կուրս են անցնում: Լաբորատոր մկների վրա նոր դեղամիջոցի հետազոտությունները 8 տարի են տեւել, որի արդյունքում ապացուցվել է, որ միացությունը կարող է չեզոքացնել ցանկացած չափաքանակով օրգանիզմ ներարկված հերոինը:

Նոր պատվաստանյութը գործում նույն սկզբունքով, ինչ համանման մյուս դեղամիջոցները: Հիվանդի օրգանիզմ է ներարկվում հերոինի մոլեկուլի որոշակի մաս, որի հանդեպ իմունային պատասխան է ձեւավորվում, ըստ որում՝ հակամարմինները չեզոքացնում են ոչ միայն հերոինը, այլ նաեւ էյֆորիայի զգացում առաջացնող բաղադրիչները: Արդյունքում թմրանյութի եւ նրա ածանցյալների մոլեկուլները լիմֆոցիտների կողմից ոչնչանում են արյունատար անոթներում եւ ուղեղ չեն հասնում, ինչը նշանակում է, որ թմրանյութը չի գործում. հերոինի ներարկման արդյունավետությունը չի գերազանցում սովորական ֆիզիոլոգիական լուծույթի ազդեցության մակարդակից:

Էյֆորիայի բացակայությունը կարող է հերոինի օգտագործումից առողջացողներին օգնել ձեռնպահ մնալ կրկնելու գայթակղությունից, պնդում են մշակողները: Կրծողների վրա փորձերից հետո Սքրիփսի ինստիտուտի հետազոտողները Վիրջինիայի համագործակցության գիտնականների հետ համատեղ պատվաստանյութը թեստավորել են 4 մակակ ռեզուսների վրա:

Կենդանիներին ներարկվել է պատվաստանյութի 3 չափաքանակ, որոնք կապիկների օրգանիզմում արդյունավետ իմունային պատասխան են ապահովել, որն առանձնապես լավ է արտահայտվել ներարկումից հետո առաջին ամսվա ընթացքում, ի դեպ՝ պատվաստանյութի ներգործությունը շարունակվել է ավելի քան 8 ամիս, որի ընթացքում հետազոտողները ոչ մի կողմնակի բացասական էֆեկտ չեն նկատել: Կենդանիներից երկուսին երկու անգամ են պատվաստել: Առաջին անգամ փորձը սկսելուց 7 ամիս առաջ: Պատվաստմանը իմունային պատասխան է ստացվել 4 մակակների մոտ էլ, սակայն այն կապիկները, ում երկրորդ չափաքանակ են ներարկել, հերոինին ավելի ուժեղ են հակազդել, քանի որ նրանց իմունային համակարգն արդեն թմրանյութի մոլեկուլի «հիշողությամբ» էր օժտված, իսկ կրկնակի պատվաստումը պարզապես ավելի ուժեղացրել իմունիտետը:

Դեռեւս չի ծրագրվում հետազոտությունների կատարում մարդկանց վրա, սակայն պատվաստանյութը մշակողները համառորեն խորհուրդ են տալիս կլինիկական փորձարկումներ սկսել կամավորների վրա: Հակահերոինային պատվաստանյութեր են մշակվել նաեւ նախկինում, սակայն դրանք մարդկանց դեպքում անարդյունավետ էին: Նոր պատվաստանյութն առաջին միացությունն է, որը կապիկների վրա գործում է եւ մարդկանց համար, հավանաբար, անվտանգ կլինի: Դեղամիջոցի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն գործում է միայն հերոինի դեմ՝ չառնչվելով մնացյալ ափիոնիդներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է