• Latest news

Կնոջ մոտ ցրված սկլերոզի ախտանիշները վերացել են 45 կգ-ով նիհարելուց հետո

17 հուլիսի, 2017  16:44

2015 թվականին Տորոնտոյի բնակչուհի 26-ամյա Մարլին Վարդալազարին ցրված սկլերոզ էին ախտորոշել: Ընդամենը մեկ տարում կինը 45 կգ-ով նիհարել է, որից հետո, իր խոսքով, այս հիվանդության ախտանիշներն անհետացել են:

Մարլինը 2 տարի առաջ մշտական հոգնածություն է զգացել, նրա մոտ գլխապտույտներ եւ քայլելիս դժվարություններ են առաջացել: Մարլինը բժիշկների է դիմել, քանի որ վախեցել է, թե հնարավոր է կաթված է ստացել: Թեստերը մի քանի ամիս են տեւել, եւ արդյունքում կնոջ մոտ ցրված սկլերոզի վերափոխվող-վերակրկնվող ձեւն է ախտորոշվել: Մարլինն այդ ժամանակ որոշել է ամբողջովին հրաժարվել իր ոչ առողջ սննդակարգից եւ անցել է մրգերին ու բանջարեղենին, ինչպես նաեւ թյունոսի նման յուղոտ ձկներին, որը նրան օգնել է ազատվել ավելորդ քաշից եւ հիվանդության ախտանիշներից, ինչպես պնդումը ինքը Մարլինը:

Ցրված սկլերոզը քրոնիկական աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդային մանրաթելերի միելինային թաղանթը: Չնայած քաշը հիվանդության վրա ուղղակիորեն չի ազդում, կարծիք կա, որ ավելորդ կիլոգրամները կարող են ուժգնացնել այնպիսի ախտանիշները, ինչպիսին են հոգնածությունը, ինչպես նաեւ արագացնել ցրված սկլերոզի զարգացումը:

Մարլինը պնդում է, որ ավելորդ քաշի խնդիր է ունեցել մանկության տարիներից: Երբ սկսել է քոլեջում սովորել եւ զուգահեռ մատուցողուհի աշխատել, նրա քաշը 100 կգ-ի է հասել: Այս աշխատանքի ընթացքում նա գայթակղվել է չինական սննդամթերքով, որը մեծ քանակությամբ է կերել: Մարլինը կարծում է, որ ազատ ժամանակի պակասի հետեւանքով առաջացած սթրեսը եւ մեծ ծանրաբեռնվածությունն են ցրված սկլերոզն առաջացրել:

«Հենց ես փոխեցի սննդակարգս, ինչպես նաեւ ապրելու կերպս, անմիջապես օրգանիզմիս մեջ փոփոխություններ նկատեցի,- պատմել է աղջիկը: - Ինքնազգացողությունս ամրապնդվեց, քաշս սկսեց նվազել, իսկ ցրված սկլերոզի ախտանիշներն աստիճանաբար անհետացան: Ես չեմ բուժվել, սակայն նորմային եմ վերադարձել, որի հետ հնարավոր է ապրել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել