• Latest news

Դոնորական սերմնաբջիջներից ծնված երեխաները մյուս երեխաներից առողջությամբ չեն տարբերվում. գիտնականներ

17 հուլիսի, 2017  18:09

Դոնորական սերմնաբջիջներից բեղմնավորված երեխաների առողջական վիճակը եւ բարեկեցության մակարդակը չի տարբերվում ընդհանուր պոպուլյացիայից: Այս մասին հայտնում են Murdoch Children's Research Institute-ի (Ավստրալիա) հետազոտողները՝ վերլուծելով 5-ից 11 տարեկան 224 այսպիսի երեխաների տվյալները:

Հետազոտությանը մասնակցած երեխաների մայրերը պատասխանել են երեխաների հոգեկան առողջության, զարգացման եւ նրանց մոտ կատարված բժշկական միջամտությունների վերաբերյալ հարցերին:

Reproductive BioMedicine Online ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այս երեխաների առողջական ընդհանուր վիճակը եւ բարեկեցության մակարդակը միջինում այնպիսին են եղել, ինչպիսին ընդհանուր պոպուլյացիայի երեխաներինն է: Գիտնականները նաեւ պարզել են, որ դոնորների սերմնաբջիջներից երեխաներ ունեցած մայրերի բարեկեցության մակարդակը ավելի բարձր է եղել ընդհանուր պոպուլյացիայի համեմատությամբ: Դրանից բացի, այս կանանց առողջությունն ավելի ամուր էր:

Նշենք, որ վերջերս Հնդկաստանից փորձագետները պսակազերծել են արտամարմնական բեղմնավորման մասին տարածված առասպելը, որը այն կապում է երեխաների ցածր ինտելեկտի հետ: Մասնագետները պարզել են, որ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ բեղմնավորված երեխաները, որոնց է վերաբերում նաեւ արտամարմնական բեղմնավորումը, կոգնիտիվ զարգացման մակարդակով չեն տարբերվում այն երեխաներից, որոնք բնական ճանապարհով են բեղմնավորվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել