• Latest news

Ցավոտ էնդոմետրիոզը կանանց թույլ չի տալիս հղիանալ

17 հուլիսի, 2017  23:31

Ցավոտ էնդոմետրիոզով տառապող կանայք բեղմնավորվելու համար զգալիորեն ավելի շատ ժամանակի եւ անպտղության ավելի երկարատեւ բուժման կարիք ունեն, քան նրանք, ում մոտ էնդոմետրիոզի ախտանիշները պակաս են արտահայտված: Այս մասին հայտնում են Descartes University-ի (Ֆրանսիա) հետազոտողները:

Դրանից բացի, ցավոտ էնդոմետրիոզով կանայք նաեւ ավելի հաճախ են դեռեւս մինչեւ հղիանալը վիրաբուժական միջամտության կարիք ունենում: Ըստ երեւույթին, բանն այն է, որ այսպիսի կանանց մոտ ավելի հաճախ են պատահում մարմնի մեջ խորը տեղադրված հատվածներ, որոնք ախտահարված են հիվանդությամբ, ներառյալ աղիները:

Հետազոտության ընթացքում ֆրանսիացի գիտնականները հետեւել են էնդոմետրիոզի ախտորոշմամբ կանանց առողջական վիճակին: Նրանցից 422 կին բնական բեղմնավորման ունակ չէր նաեւ մեկ տարի փորձելուց հետո: Երբ նրանք իրենց ցավը գնահատել են 10-միավորանոց սանդղակով, 289-ի գնահատականը եղել է 7 եւ ավելի: Գիտնականները նաեւ հետեւել են այս կանանց վիրաբուժական միջամտությունների արդյունքներին:

Պարզվել է, որ էնդոմետրիոզի դեպքում ամենացավոտ ախտանիշներով կանանց բեղմնավորման համար զգալիորեն ավելի շատ ժամանակ էր անհրաժեշտ: Նրանք նաեւ ավելի հաճախ են վիրաբուժական միջամտությունների եւ հղիանալու նպատակով անպտղության բուժման տարատեսակ մեթոդների անհրաժեշտություն ունեցել:

Էնդոմետրիոզին բախվում է կանանց մոտ 10 տոկոսը, ըստ որում՝ մեծ մասը վերարտադրողական տարիքում, այսուհանդերձ՝ հիվանդության մասին տեղեկությունները բավականին սակավաթիվ են: Էնդոմետրիոզի ժամանակ էնդոմետրիումի բջիջները գերաճում են այդ շերտի սահմաններից:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց ստացած եզրակացությունները կնպաստեն այս խանգարման ընթացքի վերաբերյալ կանանց եւ բժիշկների ավելի շատ իրազեկվածությանը, ինչը կօգնի այն ավելի վաղ եւ ճշգրիտ ախտորոշել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել