• Latest news

ՄՌՏ-ից հետո կինն ամեն օր տարբեր առոգանությամբ է խոսում

18 հուլիսի, 2017  23:48

47-ամյա Միքայելա Արմերն ամեն օր նոր առոգանությամբ է խոսում: Նրա խոսքով՝ իր խնդիրները սկսվել են 2 տարի առաջ ՄՌՏ միջամտություն անցնելուց հետո: Միքայելան ծագումով Լանքաշիրից է, սակայն ՄՌՏ միջամտությունից հետո նրա լանքաշիրյան առոգանությունն ընդմիշտ անհետացել է, եւ հիմա նա խոսում է մերթ որպես չինուհի, մերթ որպես լեհուհի, մերթ որպես իտալուհի: Նրա խոսքով՝ այս առոգանությունների պատճառով իրեն հաճախ են ծաղրում:

Միքայելան տառապում է խոսքի հազվագյուտ խանգարմամբ, որը շրջապատողների կոմից ընկալվում է որպես արտասահմանյան առոգանություն: Այս խանգարմամբ աշխարհում ընդամենը մի քանի մարդ է տառապում, եւ այն գործնականում հետազոտված չէ: Կարծիք կա, որ խնդիրը կապված է խոսքի համար պատասխանատու ուղեղի հատվածի վնասման հետ:

2015 թվականի մայիսին Միքայելային ՄՌՏ են կատարել, որից հետո նա չի կարողացել արտաբերել նույնիսկ իր անունը: Որոշ ժամանակ անց խոսքը վերականգնվել է, սակայն շուտով նա նկատել է, որ սկսել է բառերը սխալ արտաբերել: Այսպես նրա մոտ երեւան են եկել տարօրինակ առոգանությունները:

Միքայելան ստիպված էր նաեւ աշխատանքից ազատվել եւ թրեմորի պատճառով հաշմասայլակով տեղաշարժվել: Նրա վիճակը ժամանակի ընթացքում միայն վատթարանում էր: Նրա մոտ ուժեղ միգրեն էր սկսվել, մարմինը երբեմն կաշականդվում էր ջղաձգումներից, եւ նա ստիպված էր հրաժարվել նաեւ ավտոմեքենա վարելուց:

Արդեն 2 տարի է՝ Միքայելան տարբեր բժիշկների է դիմում, սակայն դեռեւս ոչ մի բժիշկ չի կարողացել նրան օգնել: Նա նախատեսել է շուտով Էդինբուրգ մեկնել՝ այնտեղ բժիշկների գտնելու հույսով, որոնք կկարողանան բացատրել, թե իր հետ ինչ է կատարվում:

Նշենք, որ մասնագետներից շատերը ՄՌՏ-ն անվտանգ միջամտություն են համարում, որը չի կարող առողջությանը վնաս պատճառել, եթե հիվանդը ոչ մի հակացուցում չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել