• Latest news

Բրիտանիան մտադիր է «արդյունաբերական մասշտաբներով» աշխատանքի ընդունել արտասահմանցի բժիշկների

20 հուլիսի, 2017  11:48

Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգը մտադիր է 2020 թվականին «արդյունաբերական մասշտաբներով» աշխատանքի ընդունել արտասահմանցի բժիշկների: NHS-ի ղեկավար Սայմոն Սթիվենսը հայտարարել է, որ այժմ Բրիտանիայում ընդհանուր պրակտիկայի բժիշկների շրջանում անձնակազմի ծայրահեղ պակաս կա:

Ներկայումս Միացյալ Թագավորության բնակիչը ընտանեկան բժշկի այցին ստիպված է սպասել միջինը 13 օր: 2015 թվականին սպասելու ժամանակը 10 օր էր կազմում: Սակայն արդեն առաջիկայում այս ժամկետը կարող է հասնել մինչեւ 3 շաբաթվա, եթե պակասը չլրացվի, որը կրճատելու համար NHS-ը պետք է աշխատանքի ընդունի 2000 բժիշկների: Իրականում, սակայն, պահանջարկն ավելի մեծ է, քանի որ բժիշկներ կան, որոնք առաջիկայում թոշակի են անցնելու, եւ ընդհանուր առմամբ բրիտանական առողջապահության համակարգը 5 հազար բժիշկների կարիք կունենա: Այդ պատճառով Բրիտանիայում ծրագրել են էապես ընդլայնել անձնակազմի ընդունելության միջազգային ծրագիրը: Դրա համար հատկացվել է 30 մլն ֆունտ սթերլինգ: Լինքոլնշիրում անձնակազմին գրավելու սխեմաներից մեկն, օրինակ, Բրիտանիայում աշխատել համաձայնած ԵՄ այլ երկրների բժիշկներին տարեկան 90 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ եւ «շռայլ բարձրացումներ» է առաջարկում:

Սակայն քննադատները նշում են, որ իրավիճակը, երբ հիվանդները ստիպված են բժշկին շաբաթներով սպասել, ցույց է տալիս, որ կառավարությունը չի կարողանում խնդիրը գլոբալ մակարդակով լուծել, իսկ արտասահմանից բժիշկներին ընդունելն անցքերի կարկատում է, որը խնդիրը չի լուծում երկարաժամկետ հեռանկարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել