• Latest news

Սննդային ալերգիաները կապված չեն տարվա եղանակի հետ. ալերգոլոգ

20 հուլիսի, 2017  18:40

Սննդային ալերգիաները «սեզոնայնություն» չունեն եւ կապված չեն տարվա եղանակի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իմունոլոգ-ալերգոլոգ Սեւան Իրիցյանը:

Մասնագետի խոսքով՝ եթե մարդն ալերգիա ունի, օրինակ, կաթի նկատմամբ, կաթ օգտագործելիս նրա մոտ ալերգիկ ռեակցիաներ կառաջանան թե՛ ամռանը, թե՛ ձմռանը, թե՛ շոգին, թե՛ ցրտին:

Մի քանի մթերքներ մենք ավելի հաճախ ենք օգտագործում տարվա որոշակի եղանակին. օրինակ՝ ցիտրուսային մրգեր մենք ավելի հաճախ ուտում ենք ձմռանը, հետեւաբար ցիտրուսայինների նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ ավելի շատ խնդիրներ կլինեն հենց ձմռանը, սակայն դա, ինչպես պարզաբանեց ալերգոլոգը, կապված չէ ձմռան կամ եղանակային պայմանների հետ. եթե նման մարդիկ ցիտրուսներ ուտեին ամռանը, նրանց մոտ, միեւնույն է, ալերգիա կառաջանար:

Մասնագետը նաեւ նշեց, որ ալերգիկ ռինիտը եւ սննդային ալերգիաները, չնայած տարածված կարծիքին, միմյանց կապված չեն եւ միանգամայն տարբեր հիվանդություններ են. եթե մարդու մոտ առկա է ալերգիկ ռինիտ, դա չի նշանակում, որ նրա մոտ պետք է ալերգիա լինի նաեւ սննդամթերքների նկատմամբ, եւ հակառակը: Այս պատճառով սեզոնային ռինիտի սրման դեպքում ամենեւին հարկ չկա, որ հիվանդները հետեւեն որոշակի սննդակարգերի՝ բարդացնելով իրենց, առանց այն էլ ծանր կյանքը:

Սննդային ալերգիաների ամենատարածված ախտանշաններն են մաշկի ցանը, մարսողական խնդիրները (մետեորիզմ, դիարեա, փորկապություններ), որոշ դեպքերում՝ գլխացավեր եւ հոդացավեր: Հայ երեխաների շրջանում ամենատարածված սննդային ալերգիաներն են՝ կաթի, ձվի, ձկան եւ ցորենի նկատմամբ ալերգիաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել