• Latest news

Ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը կհամագործակցի Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ

21 հուլիսի, 2017  09:55

Դեռ այս տարվա փետրվարին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի  հետ Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանության ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքում երկարատեւ համագործակցության պայմանավորվածություն էր ձեռք բերվել։

Այսօր նախարարն ընդունել է ինստիտուտի միջազգային համագործակցության գծով ղեկավար Սերժ Բոնաթիեին, ֆինանսական տնօրեն Ստեֆան Ստեֆանյանին եւ «Գրուպ Ռիլիզ»-ի նախագահ Ռենի Մաքինաջյանին։

Լեւոն Ալթունյանը ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ուռուցքաբանական  ծառայության վերջին տարիների զարգացումները, ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ առկա խնդիրները։  Բարձր գնահատելով Հայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացմանն ուղղված աջակցության պատրաստակամությունը` նախարարը շեշտել է, որ ճիշտ ուղով ընթանալու համար անհրաժեշտ է լավ պատկերացնել, թե որ կետից է սկսվելու առաջընթացքը։

Սերժ Բոնաթիեն նշել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ փետրվարին կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիական բրենդը եւ Գյուստավ Ռուսսիի մենեջմենտը Հայաստան բերելու պայմանավորվածությունը պարտադրում է եղած հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել։ Նրա խոսքով` որոշ երկրներում ժամանակակից սարքավորումներով շքեղ ուռուցքաբանական հիվանդանոցներ կան, սակայն շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Գյուստավ Ռուսսի ինստիտուտում։ Ֆրանսիացի մասնագետի գնահատմամբ գաղտնիքը կառավարման եւ բուժման ճիշտ կազմակերպման մեջ է։ Հենց այդ հմտություններն էլ ցանկանում են բերել Հայաստան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման  ընթացքում քննարկել Գյուստավ Ռուսսիի հետ Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանն ուղված համագործակցության հստակեցված քայլերը, որոնք մշակման փուլում են։

Լեւոն Ալթունյանը ֆրանսիական բրենդի մուտքը կարեւորել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունց։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել