• Latest news

Մայրանալու հավանականությունը կախված է կնոջ կենսակերպից. գիտնականներ

21 հուլիսի, 2017  22:09

Մայրանալու հավանականությունը կախված է կնոջ կենսակերպից, վստահեցնում են Queen Mary University of London-ի գիտնականները։ Նրանց տվյալներով, երեխա ունենալու տարիքի կանանց կեսը հավելյալ քաշ կամ ճարպակալում ունի, իսկ դրանք ռիսկի գործոններ են թե՛ մոր, թե՛ երեխայի համար։

Հաջող հղիության համար մասնագետները խորհուրդ են տալիս ճիշտ սնվել ու մարզվել չափավոր ռեժիմով։ Նրանց խոսքով՝ աէրոբիկան ու հեծանվային մարզասարքերով պարապմունքները հղիության ժամանակ կարող են նվազեցնել կեսարյան հատման կամ դիաբետի զարգացման հավանականությունը։ Իսկ ճիշտ սննդի ու ֆիզիկական ակտիվության համադրությունը թույլ է տալիս զսպել հղիության ընթացքում հավելյալ քաշ հավաքելու հնարավորությունը (քաշը նվազում է միջինը 700 գրամով)։ Կեսարյան հատման հավանականությունն առողջ կենսակերպի դեպքում նվազում է շուրջ 10 տոկոսով, դիաբետի զարգացման հավանականությունը՝ 24 տոկոսով։ Նման եզրակացությունների են հանգել գիտնականները՝ ուսումնասիրելով 16 երկրներից 12.526 հղի կանանց տվյալները։

Նշենք, որ Օտագոյի համալսարանի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում պրոբիոտիկների ընդունումը զգալիորեն նվազեցնում է գեստացիոն դիաբետի (հղիների շաքարային դիաբետի) զարգացման հավանականությունը։ Հետազոտողներն ուսումնասիրել են Lactobacillus rhamnosus HN001 պրոբիոտիկային բակտերիաների ազդեցությունը, որոնք օգտագործվում են կաթնաթթվային մթերքների արտադրության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է