• Latest news

Գերմանացի հանրահայտ էլեկտրաֆիզիոլոգը արիթմոլոգիական վիրահատություններ է կատարում «Էրեբունի» ԲԿ-ում

21 հուլիսի, 2017  20:49

Բիլեֆելդի Բետել կլինիկայի պրոֆեսոր, էլեկտրաֆիզիոլոգ Կարստեն Իսրայելը առիթմոլոգիական վիրահատություններ է իրականացնում «Էրեբունի» ԲԿ-ում՝ կլինիկայի առիթմոլոգիայի ծառայության ղեկավար Միհան Մարտիրոսյանի հետ միասին։

NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում նա հայտնել է, որ առաջին հիվանդի մոտ առկա է կարդիովերտեր- դեֆիբրիլյատորի էլեկտրոդի հետ կապված խնդիր ու այն պետք է փոխեն, իսկ մնացած հիվանդներին պետք է նոր համակարգերի՝ կարդիովերտեր–դեֆիբրիլյատորների ու կարդիոստիմուլյատորների իմպլանտացիա անեն։

 Կարստեն Իսրայելը հայտնել է, որ այս պահին Բետել կլինիկայի ու «Էրեբունի» ԲԿ-ի միջեւ համագործակցությունը զարգանում է երեք ուղղություններով․

 1. Բժիշկների փոխանակության ծրագիր։ Այս ծրագրի շրջանակում Հայաստանի բժիշկները վերապատրաստում կանցնեն Գերմանիայում։ 

2. Կրթական ծրագիր։ Այդ համագործակցության շրջանակում առաջին քայլը առիթմոլոգիայի մասին դասընթացն է, որը կանցնի Երեւանում հուլիսի 22-ին։

3. Գիտական համագործակցություն, որի շրջանակում կկազմակերպվեն համատեղ գիտական հետազոտություններ՝ հայ ու գերմանացի հիվանդների մասնակցությամբ՝ տվյալ աշխատանքի բարելավման ուղիների որոնման համար։

Գերմանացի պրոֆեսորը հավելել է, որ «Էրեբունի» ԲԿ-ում կա ամեն ինչ՝ սարքերի իմպլանտացիա ու աբլյացիա անցկացնելու համար։ Կարստեն Իսրայելը որպես ցանկություն նշել է, որ վատ չէր լինի, եթե առիթմոլոգիական ծառայությունն ունենար իր առանձին վիրահատարանը։

Կարստեն Իսրայելը կլինիկական գործունեությունից բացի զբաղվում է նաեւ կազմակերպչական գործունեությամբ, նա Գերմանիայի Սրտի ասոցացիայի, Եվրոպայի Սրտի Ռիթմի ասոցիացիայի ու Առիթմիայի համաշխարհային ասոցացիայի անդամ է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է