• Latest news

Թքի անալիզը կօգնի հայտնաբերել լյարդի հիվանդությունները

22 հուլիսի, 2017  19:16

Գիտնականները ներկայացրել են նոր թեստ՝ մարդու թքի գործածումով լյարդի հիվանդությունների հայտնաբերման համար։ Մասնավորապես այն օգնում է ախտորոշել հեպատիտ  Е-ն, հայտնում է The Indian Express-ը։ Ամբողջ աշխարհում հեպատիտ Е –ով տարեկան 20 մլն մարդ է վարակվում ու ավելի քան 56 000 մարդ մահանում դրա պատճառով։ 

Սովորաբար հեպատի Е-ն բացահայտում են արյան կամ կղղանքի մեջ։ Բայց նման թեստերը բավականին ծախսաշատ են։ Նոր թեստը շատ ավելի պարզ է ու էժան։ «Մեր նոր՝ թքի անալիզը շատ հասարակ է ու ճշգրիտ։ Այն չի պահանջոււմ հատուկ հմտություններով անձնակազմ՝ նմուշները հավաքելու համար ու հատուկ պայմաններ՝ դրանք ջերմությունից պաշտպանելու համար»,- ասել է Քրիստոֆեր Դ․ Խինին՝ Բլումբերգի առողջապահության հանրային դպրոցից։

Հիմքում հարթակն է, որտեղ հակագեները միանում են ֆլուօսցենտային հատիկներին, որոնք բավականին ազատ շրջանառում են հեղուկի մեջ։ Եթե թքի մեջ կան հակամարմիններ, որոնք ցույց են տալիս ինֆեկցիան, ապա հատիկները դրանց հետ հանդիպում են ու սկսում են լույս արձակել։

Տեսականորեն թեստը կարելի է ադապտացնել տարբեր ինֆեկցիաների բացահայտմանը՝ միանգամից մի քանի հակամարմինների հաշվին։ Փորձարկումները ցույց են տվել, որ թեստը նույնքան ճշգրիտ է, որքան արյան անալիզը: Թքի թեստի զգայունակությունը կազմում են մոտ 98 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել