• Latest news

ՌԴ–ում իրականացվել է կիբերցանցաթաղանթի իմպլանտացիայի առաջին վիրահատությունը․ հիվանդն արդեն տեսնում է առանձին օբյեկտներ

22 հուլիսի, 2017  17:48

Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության օտորինոլարինգոլոգիայի կենտրոնի ակնաբուժության գիտակլինիկական բաժնի ղեկավար Խրիստո Տախչիդին նշել է, որ հիվանդին հաջողվել է հասնել այնպիսի արդյունքների, որոնք սովորաբար վիրահատական միջամտությունից մի քանի ամիս անց են ի հայտ գալիս․․․

Հիվանդը, ով Ռուսաստանում առաջինն է ենթարկվել կիբերցանցաթաղանթի իմպլանտացիայի վիրահատության, արդեն կարողանում է առանձին օբյեկտներ տեսնել, այս մասին լրագրողներին պատմել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։ Այդ վիրահատությունը առաջինն էր Argus II համակարգի կիրառումով երկու նման իմպլանտացիաների շարքում։ Չելյաբինսկից 59-ամյա լրիվ կույր հիվանդին կիբերցանցաթաղանթի իմպլանտացիայի վիրահատություն են արել հունիսի 30-ին Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության օտորինոլարինգոլոգիայի կենտրոնի ակնաբուժության բաժնում։

Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության օտորինոլարինգոլոգիայի կենտրոնի ակնաբուժության գիտակլինիկական բաժնի ղեկավար Խրիստո Տախչիդին նշել է, որ հիվանդին հաջողվել է հասնել արդյունքների,  որոնք սովորաբար վիրահատական միջամտությունից մի քանի ամիս անց են նոր ի հայտ գալիս։

«Մեր մոտեցումները դեռ թույլ են տալիս ցանցաթաղանթի մակերեսային շերտի վրա դնել առայժմ պարզունակ սարք, որը բաղկացած է 60 պիկսելներից․․․ այդ սարքը աչքին հնարավորություն է տալիս տեսնել տեղեկությունը ոչ այնպես , ինչպես մենք սովոր ենք տեսնել, այլ սեւ- սպիտակ գեոմետրիկ տեսողությամբ՝ դուռը տեսնում են որպես «п» սեւ տառ»,- ասել է Սկվորցովան։

Նա նշել է, որ ելակետային պահպանված հիշողությունների ու պլաստիկության բարձրացման հատուկ ռեաբիլիտացիոն մեթոդների շնորհիվ ուղեղը կարող է ստացվող տեղեկությունները միացնել տեսողական կերպարների հետ ։ Նախարարի խոսքով, Գրիգորի Ուլյանովը դարձել է 41-րդ հիվանդը, ում տեղադրել են տվյալ համակարգը, տասը տարում ամբողջ աշխարհում կուտակվել է ընդամենը 300 հիվանդ, ովքեր ենթարկվել են վիրահատությունների՝ ավելի հասարակ համակարգերի կիրառումով։

«Հիվանդներից մեկը, ով  եղել է նետուաղեղով հրաձգության մարզաձեւի վարպետ, բայց հետո ամբողջովին կուրացել էր, հիմա սկսել է նորից կրակել ու հինգ մետր հեռավորությունից կրակում է նշանակետին։ Դա հրաշալի արդյունք է․․․ Մարդիկ կողմնորոշվում են կենցաղում, մարդիկ կողմնորոշվում են փողոցում»,- ասել է Սկվորցովան։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել