• Latest news

Ի՞նչով է վտանգավոր շողացող առիթմիան. Գերմանացի էլեկտրաֆիզիոլոգը դասախոսություն է կարդացել Երեւանում

22 հուլիսի, 2017  14:33

Շողացող առիթմիան (որը նաեւ հայտնի է, որպես նախասրտերի ֆիբրիլյացիա) առիթմիայի ամենատարածված ու միաժամանակ ամենավտանգավոր տեսակներից է։ Այդ հիվանդությամբ, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, տառապում է ընդհանուր բնակչության 2-4 տոկոսը, ու այն վտանգավոր է առաջին հերթին որովհետեւ զգալիորեն բարձրանում է իշեմիկ ինսուլտի զարգացման վտանգը։

Շողացող առիթմիան հիմնական թեմաներից մեկն է, որոնք Երեւանից ու երկրի բոլոր մարզերից սրտաբանները, առիթմոլոգները, նեվրոպաթոլոգներն ու ընտանեկան բժիշկները քննարկում են այսօր «Առիթմոլոգիայի արդիական հարցերը» դասընթացի ժամանակ, որը կազմակերպել է «Էրեբունի» ԲԿ-ն՝ գերմանական Բիլեֆելդի Բետել կլինիկայի մասնակցությամբ։ Համլետ Հայրապետյանը նշեց, որ առիթմոլոգիայի խնդիրն այսօր շատ արդիական է Հայաստանի համար, քանի որ երկրում քիչ են կլինիկաները, որտեղ հնարավոր է իրականացնել առիթմիայի բարձրորակ ախտորոշում, արդյունքում հիվանդության բազմաթիվ դեպքեր աչքաթող են արվում ու երբեմն դրանք ախտորոշվում են արդեն այն բանից հետո, երբ հիվանդների մոտ ինսուլտ է զարգանում։

 Գլխավոր սրտաբանը հույս ունի, որ դասընթացները կօգնեն հայ բժիշկներին ստանալ բազմաթիվ նոր գիտելիքներ առիթմիայի ախտորոշման ու բուժման մասին։ Այդ գիտելիքները առաջին հերթին օգտակար կլինեն առաջնային օղակի թերապեւտներին ու սրտաբաններին, որովհետեւ նրանք առաջին մասնագետներն են, որոնք տեսնում են հիվանդներին ու եթե նրանք կարողանան ժամանակին ախտորոշել կամ գոնե կասկածել նրանց մոտ սրտային ռիթմի խախտում ու ուղարկեն նեղ մասնագիտացված բաժանմունքներ, դա կօգնի պահպանել շատերի առողջությունը։

«Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիայի ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ այդ դասընթացը իրականացվում է գերմանական Բիլեֆելդ քաղաքի Բետել կլինիկայի հետ համագործակցության շրջանակում։ Այդ համագործակցության շրջանակում առաջին քայլերը երեկ են արվել՝ էլեկտրաֆիզիոլոգ Կարստեն Իսրայելի հետ միասին հայ առիթմոլոգները իրականացրել են կարդիովերտեր- դեֆիբրիլյատորների ու սրտի ռիթմավարների երեք վիրահատություն։

«Մեր հիվանդանոցում ու Հայաստանում բազմաթիվ նման վիրահատություններ են անում, սակայն մեր հյուրը հսկայական փորձ ունի այդ ոլորտում, ու նա մեզ սովորեցնում է նրբություններ, որոնք աշխատանքը ավելի արդյունավետ են դարձնում»,- պատմել է Միհրան Մարտիրոսյանը։

Պրոֆեսոր Կարստեն Իսրայելը հայ լրագրողների հետ զրույցում նշել է, որ դա իր առաջին այցելությունն է Հայաստան ու ինքը պատրաստ է նորից այցելել, եթե իր այցելությունները կնպաստեն երկրում առիթմոլոգիայի զարգացմանը։ Նա նաեւ նշել է, որ զարմացած էր, թե ինչ լավ է սարքավորված «Էրեբունի» ԲԿ-ն։

«Այստեղ որոշ սարքավորումներ նույնիսկ ավելի լավն են, քան նրանք, որոնք ես ունեմ Գերմանիայում»,- խոստովանել է բժիշկը։

Այսօր՝ հուլիսի 22-ին Համլետ Հայրապետյանը, Միհրան Մարտիրոսյանն ու Կարստեն Իսրայելը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում պետք է կազմակերպեն համատեղ կրթական ծրագրեր, անցկացնեն գիտական աշխատանքներ, հետազոտություններ։ Բացի դրանից այս տարվանից սկսած՝ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները մեկնելու են Գերմանիա՝ վերապատրաստման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է