• Latest news

5 պատճառ՝ ինչու չի կարելի քնել միացված օդորակիչով սենյակում

23 հուլիսի, 2017  12:42

Երեւանում այս ամռանը չափազանց շոգ է, եւ մարդկանցից շատերի համար օդորակիչը անտանելի շոգից միակ փրկությունն է: Լավ օդորակիչներն իսկապես արդյունավետորեն զովացնում են բնակարանը, սակայն մասնագետներն ամենեւին խորհուրդ չեն տալիս քնել սենյակում, որտեղ օդորակիչը միացված է, եւ ահա թե ինչու.

Գլխացավեր

Երբ մենք քնում ենք միացված օդորակիչի առկայությամբ, սենյակի ջերմաստիճանը կարող է նվազել մեր օրգանիզմին հարմար ջերմաստիճանից ցածր: Քնած ժամանակ մենք, հնարավոր է, դա չզգանք եւ հազիվ թե արթնանանք՝ օդորակիչն անջատելու համար, սակայն ցածր ջերմաստիճանի հետեւանքով մեզ մոտ կառաջանան գլխացավեր, ցավեր թիկունքում եւ մկանային սպազմեր:

Չոր մաշկ

Օդորակիչն օդը չորացնում է, իսկ եթե մենք քնենք միացված օդորակիչով սենյակում, դա կառաջացնի նաեւ մեր մաշկի չորություն:

Հոգնածություն

Օդորակիչը միացնելով՝ մենք սովորաբար փակում ենք բոլոր պատուհաններն ու դռները, որպեսզի բնակարանի զովությունը պահպանվի: Սակայն դրանով մենք մեզ զրկում ենք թարմ օդի եւ թթվածնի աղբյուրներից: Առանց այս աղբյուրների մենք վաղ առավոտից մշտական հոգնածություն կզգանք:

Շնչառական խնդիրներ

Եթե օդորակիչը հաճախակի չեք մաքրում, այն կարող է սնկեր եւ բակտերիաներ տարածել: Արդյունքում՝ ձեզ մոտ կարող են շնչառական դժվարություններ առաջանալ, ինչպես նաեւ կմեծանա թոքային ինֆեկցիայի հավանականությունը:

Մրսածություն

Սենյակում չափից ավելի ցածր ջերմաստիճանը կարող է նաեւ մրսածության հիվանդություններ առաջացնել: Ուստի մի զարմացեք, եթե միացված օդորակիչի պայմաններում անցկացված գիշերվանից հետո հարբուխով կամ հազով արթնանաք: Մարդիկ բավականին հաճախ են մրսում, եթե օդորակիչի ջերմաստիճանը 16 աստիճանից ցածր է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է