• Latest news

ՀԱՀ-ում ՄԻԱՎ-ով ծնված աղջկա օրգանիզմն ամբողջովին ճնշել է ինֆեկցիան

24 հուլիսի, 2017  21:25

ՀԱՀ-ում ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված աղջիկը 8 տարի հաջողությամբ պայքարել է իմունային անբավարարության վիրուսի դեմ՝ չընդունելով հակառետրովիրուսային դեղամիջոցներ։ Այս մասին ասվում է Lancet ամսագրում հրապարակված հոդվածում։

«Նման դեպքերը ծայրաստիճան հազվադեպ են։ Ուսումնասիրելով դրանք՝ մենք ուղիներ ենք փնտրում, որպեսզի հիվանդները կարողանան ազատվել ինֆեկցիայից։ Ինձ թվում է, որ հակավիրուսային դեղամիջոցների ընդունումը վաղ տարիքում օգնել է աղջկա իմունիտետին վիրուսը ճնշելու հարցում, եւ հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչով է նա տարբերվում մյուս հիվանդներից»,- հայտնել է Վիտվատերսրանդի համալսարանից Ավի Վիոլարին՝ ելույթ ունենալով Փարիզում ՁԻԱՀ-ին նվիրված միջազգային համաժողովում:

Վերջին մի քանի տարիներին բժիշկներնը ու վարակաբանները բախվել են մի քանի դեպքերի, երբ օրգանիզմն արտասովոր երկար ժամանակ ճնշել է ՄԻԱՎ-ը կամ մեկընդմիշտ ազատվել վիրուսից։

Նման բացառիկ դեպքերի շարքը համալրել է ՀԱՀ-ից 9-ամյա աղջիկը, որը ձեռք է բերել իմունային անբավարարության վիրուսի հանդեպ երկարաժամկետ կայունություն՝ գրեթե ծննդյան օրվանից նորագույն հակառետրովիրուսային դեղամիջոցների ընդունման շնորհիվ։

Վիոլարին նշում է, որ աղջիկն ու նրա մայրը մասնակցել են CHER հատուկ ծրագրին, որի շրջանակում գիտնականները ստուգում էին ներկայումս տարածված գաղափարը՝  ՄԻԱՎ զարգացումը արգելափակելու հնարավորությունների մասին։ Այդ գաղափարի իմաստն այն է, որ ինֆեկցիայի զարգացման առաջին փուլերում հակառետրովիրուսաին դեղամիջոցների ընդունումը կարող է երեխայի օրգանիզմին ժամանակ տալ՝ ՄԻԱՎ-ին հարմարվելու ու մինչեւ իմունային համակարգի հյուծումը դրա դեմ պայքար սկսելու համար

Այդ ծրագրի շրջանակում երեխաները 1 ամսականից սկսած 40 շաբաթվա ընթացքում ստացել են հակառետրովիրուսային դեղորայքի մեծ չափաբաժիններ, որից հետո գիտնականները դադարեցրել են թերապիան ու հետեւել, արդյոք կվերդառանա ինֆեկցիան։

Ընդհանուր առմամբ` նման մոտեցումը բավականին հաջող արդյունքներ է ապահովել՝ վաղ թերապիան դանդաղեցրել է ինֆեկցիայի զարգացումը ու երեխաների մեծ մասին նվիրել երկու տարվա կյանք, երբ նրանք ստիպված չեն եղել մշտապես ընդունել այդ դեղամիջոցները։ Տասը նորածիններ ավելի հաջող արդյունքների են հասել, ու նրանց օրգանիզմում ինֆեկցիայի մակարդակը առայսօր ծայրաստիճան ցածր է մնում։

Եվ մի դեպքում, ըստ Վիոլարիի, իր 9-ամյա հիվանդը կարողացել է ամբողջովին ազատվել վիրուսից։ Նրա խոսքով աղջկա արյան մեջ չկան ՄԻԱՎ լիարժեք մասնիկներ, չնայած վիրուսի հատվածներ բջիջներում այնուամենայնիվ կան: Ընդ որում՝ դրանք չեն բազմանում, ու գիտնականները հույս ունեն, որ այս իրավիճակն ապագայում անփոփոխ կմնա, ու ՀԱՀ-ից աղջնակը չի արժանանա Միսիսիպիից երեխայի ճակատագրին, որը մոտ 5 տարի է ապրել մինչեւ ինֆեկցիայի կրկնակի նշանների ի հայտ գալը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է