• Latest news

Կա նման կոլիզիա ու այն դեռ լուծում չունի. Լեւոն Ալթունյանը՝ հոգեբան Ռուբեն Պողոսյանի ողբերգական միջադեպի մասին

24 հուլիսի, 2017  22:48

Դա կոլիզիա է, որը կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած երկրում, ու նման բան տեղի ունենում է, եւ մենք այս առումով եզակի չենք։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ մեկնաբանելով հոգեբան Ռուբեն Պողեսյանի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքը։

Նախարարի խոսքով՝ մենք ունենք խորհրդային հոգեբուժությունից մնացած բավական ծանր ժառանգություն, երբ մարդուն կարող էին ցանկացած առիթով ուղարկել հարկադիր բուժման։ «Այսօր մենք ձգտում ենք խուսափել նման բռնությունից, մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական երկրների լավագույն փորձով»,- ասել է նա՝ հավելելով, սակայն, որ «լավագույն փորձի» առթիվ կարող են իհարկե երկու տեսակետներ լինել։ Այդուհանդերձ, մենք առաջնորդվում ենք զարգացած երկրների փորձով, երբ միայն դատարանի որոշումով մարդը կարող է ուղարկվել հարկադիր բուժման։

«Մարդն իրավունք ունի բուժում ստանալ այն մասնագետի մոտ, ում մոտ ուզում է։ Նույնիսկ եթե Ռուբեն Պողոսյանը հոգեբուժական ծառայություններին հայտներ այդ հիվանդի մասին, օրենքը մեզ թույլ չի տալիս նրան հոգեբույժի մոտ հարկադիր բուժման ուղարկել, բուժում նա կարող էր ստանալ միայն իր համաձայնությամբ։ Նույնիսկ երբ բրիգադը մեկնում է ահազանգով՝ հոգեկան հհիվանդների մոտ սուր վիճակների դեպքում, միեւնույն է հոսպիտալիզացման գրավոր համաձայնություն է պետք՝ կամ անձամբ հիվանդից կամ նրա ազգականներից»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ մենք ունենք նման կոլիզիա ու այն դեռ լուծում չունի։ «Հակառակ ծայրահեղությունն էր հոգեբուժության խորհրդային համակարգը, երբ մարդուն կուսակցության որոշմամբ բուժման էին ուղարկում»,- ասում է նա։

Հիշեցնենք, որ Երեւանում հուլիսի 17-ին տեղի էր ունեցել ողբերգական դեպք։ «ԱՅԳ» հոգեբանական օգնության կենտրոնի 34-ամյա հիվանդ Հրանտ Համբարձումյանը դանակով հարձակվել էր իր հոգեթերապեւտ Ռուբեն Պողոսյանի վրա հենց աշխատասենյակում։ Հոգեբանին տեղափոխել էին հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Հրանտ Համբարձումյանը կալանավորված է, հարուցված է քրեական գործ։

«ԱՅԳ» կենտրոնից NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել են, որ իրենք ոչինչ չգիտեն այն մասին, արդյո՞ք հարձակվողը հոգեբուժական հաշվառման մեջ է գտնվել ու հոգեբույժի մոտ բուժում ստացել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել