• Latest news

Աշխարհում դենգե եւ չիկուգունյա տենդով հիվանդացածության դեպքերն աճում են. վիրուսները մուտացիայի են ենթարկվում

25 հուլիսի, 2017  14:34

Շրի Լանկայում դենգե վիրուսի աննախադեպ բռնկում է գրանցվել. հիվանդների թիվը գերազանցում է 100 հազարը: Տարեսկզբից հիվանդությունը 296 մարդու կյանք է խլել:

Ներկայում հիվանդների թիվը երկու անգամ ավելին է, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում, հաղորդում է Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի միջազգային համադաշնությունը: Հիվանդացածության նման կտրուկ աճի պատճառներից մեկն այն է, որ վիրուսը, որը տարածվում է մոծակների միջոցով, մուտացիայի է ենթարկվել, եւ մարդկանց իմունիտետը չի հաղթահարում այդ բեռը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ դենգե վիրուսն արագորեն տարածվում է աշխարհում եւ համաճարակային է համարվում 100 երկրներում, որտեղ ամեն տարի վարակի մինչեւ 390 մլն դեպք է գրանցվում:

Ընդհանուր առմամբ, մոծակների միջոցով տարածվող վիրուսներով հիվանդացածության մեծ թիվ է գրանցվում տաք եւ խոնավ կլիմա ունեցող երկրներում:

Այսպես, 2016-2017 թվականներին Հարավ-Արեւելյան Ասիայի եւ Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում դենգե տենդով հիվանդացածության ավելի քան 845 հազար դեպք է գրանցվել: Հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Ֆիլիպիններում, Վիետնամում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Մալայզիայում:

Հնդկաստանում հուլիսի սկզբին ավելի քան 30 հազար հիվանդ է եղել, որոնցից 94-ը մահացել է:

Պանամերիկյան տարածաշրջանի երկրներում տարեսկզբից հիվանդների թիվն ավելի քան 300 հազար է եղել, ընդ որում՝ նրանց կեսը՝ Բրազիլիայում, առաջատարի դիրքում են նաեւ Պերուն եւ Նիկարագուան: Հնդկաստանում էլ չիկուգունյա տենդով հիվանդացածության աճ է նկատվել. 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ հիմա 71.8 հազար դեպք է գրանցվել:

Պանամերիկյան տարածաշրջանում հուլիսի կեսերին հիվանդության 60.2 հազար դեպք է գրանցվել: Ամենաշատ դեպքերը Բրազիլիայում են՝ շուրջ 52.7 հազար, որոնցից 13-ը՝ մահվան ելքով: 2016 թվականին ավելի քան 250 հազար հիվանդ է եղել, որոնցից 138-ը բարդությունների հետեւանքով մահացել է:

Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնից Լուսինե Պարոնյանը NEWS.am Medicine-ին հաղորդել էր, որ Հայաստանում 24 տեսակի մոծակներ կան, որոնք տեսականորեն կարող են որոշ ինֆեկցիոն հիվանդություններ տարածել:

Նրա խոսքով՝ մեր երկրում, օրինակ, կուլեքս տեսակի մոծակներ կան, որոնք փոխանցում են Արեւմտյան Նեղոսի տենդը: Ներկայում Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն ուսումնասիրում են, արդյո՞ք երկրում Արեւմտյան Նեղոսի տենդի վիրուս կա: Հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Ըստ մասնագետի՝ Հայաստանում մալարիայի տեղային վարակի վերջին դեպքերը գրանցվել են 2005 թվականին: Դրանից հետո միայն, այսպես կոչված, «ներկրված» դեպքեր են եղել, երբ այլ երկրում վարակված մարդիկ Հայաստան են ժամանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել