• Latest news

Պատվաստումներից հրաժարվելը մեծ վնաս է հասցնում բյուջեին. հետազոտություն

25 հուլիսի, 2017  18:42

Կարմրուկի, համաճարակային խոզուկի եւ կարմրախտի դեմ երեխաների պատվաստման օրինակով ամերիկացի հետազոտողները ցույց են տվել, թե հանրության համար որքան վտանգավոր կարող է լինել պատվաստումներից հրաժարվելը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Jama Pediatrics ամսագրում:

Գիտնականների հավաստմամբ՝ 2-11 տարեկան պատվաստված երեխաների թվի 5%-ով կրճատումը մեկ տարվա ընթացքում կհանգեցնի կարմրումով հիվանդացածության դեպքերի եռակի աճի (50-ից 150-ի), իսկ բուժման բյուջետային ծախսերը կավելանան 2.1 մլն դոլարով:

Հետազոտության հեղինակների պնդմամբ՝ իրենց ներկայացրած ֆինանսական վնասի գնահատականը նվազեցված է, քանի որ հաշվի չեն առնված հոսպիտալացման եւ երեխաների խնամքի համար ծնողների արձակուրդի հետ կապված ծախսերը:

Ավելի վաղ ամերիկյան փորձագետները նախազգուշացրել էին, որ մարդու պապիլոմավիրուսների դեմ պատվաստումից դեռահասների հրաժարվելը (որի հետ են կապված սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված հիվանդությունները) չի հանգեցնում բյուջետային միջոցների տնտեսմանը եւ հետագայում առողջապահության ոլորտի ավելի մեծ ծախսեր է առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է