• Latest news

Դեպրեսիան ուղեղի սպիտակ նյութում փոփոխություններ է առաջացնում. հետազոտություն

26 հուլիսի, 2017  12:44

UK Biobank բժշկական գիտական կենտրոնի բրիտանացի հետազոտողները վերլուծել են դեպրեսիայով տառապող եւ հոգեկան հիվանդության ախտանիշներ չունեցող մարդկանց գլխուղեղի տարբերությունները: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կլինիկական դեպրեսիայի հետեւանքներից մեկը սպիտակ նյութի ամբողջականության խախտումն է:

Նոր հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են կլինիկական դեպրեսիայով հիվանդների եւ առողջ փորձարկվողների գլխուղեղների միջեւ կառուցվածքային տարբերությունները: Նրանք չափել են գորշ նյութի ծավալը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով եւ գլխուղեղի որոշակի հատվածներում սպիտակ նյութի դիֆուզիան՝ դիֆուզիոն սպեկտրալ տոմոգրաֆիայով (կամ դիֆուզիոն ՄՌՏ), որը թույլ է տալիս տեսանելի դարձնել կենսաբանական հյուսվածքներում տարբեր նյութերի մոլեկուլների տարածումը: Դիֆուզիոն սպեկտրալ տոմոգրաֆիան հաճախ օգտագործվում է տարբեր հոգեկան հիվանդությունների դեպքում գլխուղեղի սպիտակ նյութի փոփոխությունները հետազոտելու համար:

Փորձարկվողներին 3 խմբի են բաժանել՝ դեպրեսիվ խանգարմամբ փաստաթղթավորված մեկ դրվագով հիվանդներ, հիվանդության էպիզոդիկ (ռեցիդիվային) արտահայտությամբ հիվանդներ եւ առողջ մարդիկ, որոնք նյարդաբանական հիվանդություններ չունեն: Հետազոտության ընթացքում օգտագործվել են ընդամենը 5 հազար մարդկանց գլխուղեղի ՄՌՏ եւ դիֆուզիոն ՄՌՏ պատկերները, որոնց թվում 1200 հիվանդներ տառապել են կլինիկական դեպրեսիայով, իսկ մնացած առողջ մարդիկ, որոնք նյարդաբանական հիվանդություններ չեն ունեցել, մտել են ստուգիչ խմբի մեջ:

Եզրաշերտային համակարգի (էմոցիոնալ ընկալման համար պատասխանատու գլխուղեղի կառույցների ամբողջությունը) տարբեր հատվածների գորշ նյութի ծավալի վերլուծությունը էական տարբերություններ չի հայտնաբերել դեպրեսիայով տառապող եւ առողջ մարդկանց գլխուղեղի կառույցներում, ինչպես նաեւ դեպրեսիայի ախտանիշների տարբեր (մեկ կամ էպիզոդիկ) արտահայտություններով մարդկանց շրջանում: Հետազոտողները նաեւ նախորդ խոշոր հետազոտությունների արդյունքները հաստատող ապացույցներ են հայտնաբերել, որոնք դեպրեսիայով տառապող մարդկանց ուղեղի հիպոկամպի ծավալի փոքրացում էին պարզել:

Դիֆուզիոն սպեկտրալ տոմոգրաֆիայի վերլուծությամբ դեպրեսիայով տառապող հիվանդների գլխուղեղում սպիտակ նյութի ամբողջականության զգալի (p < 0,005) խախտումներ են հայտնաբերվել, ըստ որում՝ առավել ակնհայտ խախտումներ են հայտնաբերվել դեպրեսիայի էպիզոդիկ արտահայտությամբ հիվանդների մոտ:

Հետազոտության վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվել է Scientific Reports-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել