• Latest news

Արյան մեջ լողացող ռոբոտ է ստեղծվել

26 հուլիսի, 2017  13:58

Չինաստանում Հարբինի պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողները միկրոռոբոտներ են մշակել արյունատար անոթներում տեղաշարժվելու համար: Ռոբոտները կառավարվում են արտաքին մագնիսական դաշտի միջոցով եւ կարող են մեկ վայրկյանում 12 անգամ ավելի մեծ տարածություն հաղթահարել, քան իրենց երկարությունն է: Ենթադրվում է, որ ապագայում նման ռոբոտները կկարողանան դեղը հասցել օրգանների կոնկրետ հատվածներ: Հետազոտությունը հրապարակվել է Nano Letters ամսագրում:

Գիտնականները վաղուց են զբաղվում կոնկրետ օրգաններ կամ նույնիսկ դրանց հատվածներ դեղերը հասցեական հասցնող սարքերի մշակմամբ: Սա թույլ է տալիս չօգտագործել դեղերի ավելցուկային չափաքանակներ, որոնք կարող են կողմնակի ազդեցություն ունենալ եւ մյուս օրգանների վրա ազդել: Այս նպատակով օգտագործվում են տարբեր մանրաչափ կոնտեյներներ, 3D տպագրությամբ դեղեր, ռոբոտներ կամ մոդիֆիկացված կենսունակ բջիջներ, օրինակ՝ սերմնաբջիջներ:

Չինացի գիտնականները որոշել են միկրոռոբոտներ օգտագործել, որոնք կարող են լողալ արյան մեջ կամ այլ հեղուկներում: Ռոբոտները 3 հատվածից են կազմված՝ կենտրոնական, որը ոսկուց է պատրաստված, եւ երկու նիկելային «ձեռքերից», որոնք կենտրոնական հատվածին են ամրացված ծակոտկեն արծաթե «հոդակապերով»:

Ռոբոտի կառավարումն իրականացվում է արտաքին փոփոխական մագնիսական դաշտով: Քանի որ դաշտը մշտապես փոփոխվում է, ռոբոտը «ձեռքերն» է շարժում եւ առաջ գնում: Գիտնականները չափումները ստուգել են տարբեր մածուցիկությամբ մի քանի միջավայրերում, օրինակ՝ աղի ջրում կամ արյան շիճուկում: Նրանք փոխել են նաեւ արտաքին դաշտի հաճախականությունը: Պարզվել է, որ 25 հերց հաճախականության դեպքում մոտ 5 միկրոմետր երկարությամբ ռոբոտը ջրում կարող է տեղաշարժվել մոտ 60 միկրոմետր/վայրկյան արագությամբ, այսինքն վայրկյանի ընթացքում այն հաղթահարում է 12 անգամ ավելի մեծ տարածություն, քան իր չափն է: Չնայած շիճուկում արագությունը մի քանի անգամ փոքր է եղել, գիտնականները նման ռոբոտի օգտագոծման հեռանկար տեսնում են: Նման ռոբոտներն արյունատարներում կիրառելու համար դրանք պետք է պատրաստվեն կենսահամատեղելի նյութերից: Մինչդեռ հետազոտողների կարծիքով՝ այլ օրգաններում փորձարկումները կարող են սկսվել միայն 5-10 տարի հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել