• Latest news

Քրքումը վերածել են քաղցկեղը սպանող նանոմասնիկների

26 հուլիսի, 2017  21:54

Սովորական քրքումը կարելի է օգտագործել նանոմասնիկների ստեղծման համար, որոնք առաջացնում են քաղցկեղային բջիջների զանգվածային ոչնչացում, հայտնում են գիտնականները Nanoscale ամսագրում հրապարակված հոդվածում։

«Նեյրոբլաստոման հաճախ չի ենթարկվում սովորական քիմիաթերապիայի, այդ պատճառով հիվանդները ծայրաստիճան հազվադեպ են ողջ մնում։ Մենք բացահայտել ենք այդ ուռուցքի դեմ պայքարի նոր միջոց, որը, միաժամանակ, թունավոր չէ ու բացասաբար չի ազդում հիվանդի առողջության վրա։ Մենք հույս ունենք, որ նման նանոմասնիկները կօգնեն մեզ ապագայում ստեղծել քաղցկեղի բուժման անհատականացված մեթոդաբանություններ»,- պատմել է Օռլանդոյի Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանից Թամարա Ուեսթմորլենդը։

Գլխուղեղի ու ողնուղեղի քաղցկեղի տարբեր տեսակները, կրծքագեղձի, շագանակագեղձի կամ աղիների քաղցկեղի համեմատ, հազվադեպ են հանդիպում, սակայն դա փոխհատուցվում է դրանց ագրեսիվությամբ ու մարդու համար վտանգավորությամբ։ Նման քաղցկեղը մեծամասամբ հանգեցնում է հիվանդի արագ մահվան՝ քիմիաթերապիայի կիրառման բարդությունների կամ վիրահատական միջամտության անհնարության պատճառով։

Ուղեղի քաղցկեղը հիմնականում ախտահարում է երեխաներին, այլ ոչ թե մեծահասակներին։ Միայն այդ ուռուցքների ենթատեսակներից մեկը՝ գլիոբլաստոման, նորածինների շրջանում քաղցկեղից մահացության 15 տոկոսի պատճառն է։ Առայսօր չկային միջոցներ, որոնք կարող էին կանխել այդ ուռուցքների զարգացումը, ու միաժամանակ չառաջացնել ուղեղի առողջ բջիջների զանգվածային ոչնչացում։

Ուեսթմորլենդն ու նրա գործընկերները պատմում են, որ մոլեկուլներրը, որոնք ունակ են ճնշել այդ քաղցկեղը, պարունակվում են քրքումում՝ սովորական համեմունքում, որը պատրաստվում է Curcuma longa բույսի աղացած արմատներից։ Խնդիրն այն էր, որ դրանք անհնար է լուծել ջրի մեջ։ Դա խանգարում էր դրանք գործածել քաղցկեղի դեմ պայքարում, քանի որ այդ մոլեկուլներն անհնար էր հասցնել ուռուցքների մոտ ու հավասարաչափ բաշխել դրանց վրա։

Հոդվածի հեղինակները գտել են այդ խնդրի լուծումը՝ ամրացնելով քրքումի մոլեկուլները ցերիումի օքսիդից պատրաստված նանոմասնիկների մակերեսին, որոնք ունակ են ներթափանցել քաղցեղային բջիջների մեջ։ Այն նանոմասնիկները երկակի դեր են կատարում՝ դրանք ոչ միայն քրքումը հասցնում են քաղցկեղային ուռուցքի մեջ, այլեւ ծնում մեծ քանակության ագրեսիվ մոլեկուլներ դրա բջիջի մեջ, որոնք էլ վնասում են ԴՆԹ-ն ու օգնում բուսական դեղամիջոցին պայքարել քաղցեղի դեմ։

Նման նանոմասնիկների երկու տարբերակները գիտնականները ներարկել են ուղեղի քաղցկեղային բիջիջների կուլտուրաների մեջ, որոնց մի մասը ծայրաստիճան ագրեսիվ էր ու կայուն ռադիոթերապիայի գործողությանը, իսկ մյուսները՝ քաղցեղի նվազ վտանգավոր տարատեսակներ էին։

Փորձերը ցույց են տվել, որ քրքումի հավելումով նանոմասնիկների բոլոր տարբերակները արագացնում էին քաղցեղային բջիջների կործանումը ու արգելակում ուռուցքի աճը։ Քրքումի մասնիկները, գիտնականների խոսքով, հատկապես լավ էին ազդում նեյրոբլաստոմայի այն ենթատեսակների վրա, որոնց դեմ քիմիաթերապիան ու ռադիոթերապիան արդյունավետ չեն, մի քանի ժամում սպանելով բջիջների մոտ կեսը ու 170 տոկոսով արագացնելով դրանց ոչնչացումը:

Ամենակարեւորը, որ դրանք միաժամանակ չէին վնասում առողջ բջիջները, քան որ քրքումն ու նանոմասնիկները ակտիվանում են միայն քաղցկեղային բջիջների ներսում, որոնց թթվահիմնային բալանսը խախտված է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել