• Latest news

Պսիխոպաթին ստել սովորեցնելն ավելի հեշտ է, քան շանը նստել սովորեցնելը. հետազոտություն

27 հուլիսի, 2017  20:52

Պսիխոպաթներն ավելի արագ եւ հաջողությամբ են ստել սովորում, քան պսիխոպաթիայի հատկանիշ չունեցող մարդիկ, պարզել են Հոնկոնգի համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը 52 ուսանող է մասնակցել: Նրանք հարցաշարեր են լրացրել, որոնց արդյունքների հետազոտությամբ պսիխոպաթիայի հատկանիշների մեծ մակարդակ է հայտնաբերվել 29 հարցվածների մոտ: Հետազոտողներն այնուհետեւ նրանց ծանոթ եւ անծանոթ մարդկանց լուսանկարների շարք են ցույց տվել, իսկ մասնակիցներն իրենց տրված ազդանշանից կախված պետք է ճշմարտությունն ասեին կամ ստեին՝ լուսանկարում պատկերված մարդը ծանո՞թ է, թե՞ ոչ: Խնդրի կատարման ժամանակ գիտնականները ուսանողների ուղեղին հետեւել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով:

Հետազոտողները փորձը մի քանի անգամ կրկնել են: Պարզվել է, որ պսիխոպաթիայի հատկանիշների բարձր մակարդակով մասնակիցները վերջին մի քանի անգամ ավելի արագ են սուտ պատասխաններ տվել: Ուսանողների պատասխանների արագությունը, որոնք պսիխոպաթիային հակված չէին, անփոփոխ են մնացել: Նշվել է նաեւ, որ պսիխոպաթիայի հատկանիշների ցածր մակարդակով մարդկանց մոտ սուտ պատասխաններ տալիս ուժեղ է աշխատել ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է հիշողության, ուշադրության, վեճերի կարգավորման հետ կապված պրոցեսների համար: Գիտնականների ենթադրությամբ՝ պսիխոպաթիային հակվածությունը կապված է ստելու ժամանակ այս պրոցեսների ճնշման հետ: Ըստ որում՝ հետազոտողները նշում են, որ պսիխոպաթները միշտ չէ, որ պարտադիր ստում են, պարզապես նրանք դա մյուսներից ավելի արագ են սովորում:

Հետազոտությունը հրապարակվել է Translational Psychiatry ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել