• Latest news

Որքա՞ն երկար է կարելի ցնցուղ ընդունել

29 հուլիսի, 2017  16:54

Ցնցուղ ընդունելիս պարտադիր չէ ամեն անգամ մաշկը մաքրել «մինչեւ ճռճռալը», պնդում են New Orleans’ Ochsner Medical Center-ի (ԱՄՆ) գիտնականները: Նրանց խոսքով՝ մարդու մարմնին պետք է բակտերիաներ մնան, որպեսզի պահպանեն իմունիտետը եւ առողջությունը: Այս պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս ցնցուղի տակ երկար չկանգնել:

Նշված բժշկական կենտրոնի մաշկաբան Մարի Ջեյհինը պնդում է, որ մարդը որքան երկար է ցնցուղ ընդունում, այնքան դա նրա մաշկի համար վատ է: Եթե մարդը ցնցուղի տակ երկար է կանգնում, ապա մաշկային ծածկույթը չորացնում է եւ նրա բակտերիալ թաղանթի բակտերիաները պակասեցնում. այս ամենը կարող է նրա առողջությունը վնասել:

«Ցնցուղ ընդունելու լավագույն ժամանակը 5-10 րոպեն է: Այս ընթացքում կարելի է հասցնել մարմինը մաքրել, սակայն դրա հետ մեկտեղ օգտակար բակտերիաները չվնասել»,- ասել է Մարի Ջեյհինը:

Մաշկաբանի կարծիքով՝ ցնցուղ ընդունելիս մշտապես օճառ կամ լվացող միջոցներ օգտագործելու հարկ չկա: Ջեյհինի խոսքով՝ մարմինն այնքան չի կեղտոտվում, որ այն ամեն օր օճառեն, նման սովորությունը միայն բակտերիաներն է ոչնչացնում, որոնք անհրաժեշտ են իմունիտետի պահպանման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել