• Latest news

Ինչո՞ւ է պետք կանոնավոր կերպով փոխել խոհանոցային սպունգերը

1 օգոստոսի, 2017  23:49

Արդյունաբերական զարգացած երկրներում մարդիկ իրենց կյանքի մինչեւ 90 տոկոսը ծախսում են արհեստական միջավայրում, որի միկրոբիոմը, ինչպես ենթադրվում է, զգալիորեն ազդում է մարդկանց առողջության վրա։ Խոհանոցը վաղուց արդեն գիտնականների կողմից ճանաչվել է «միկրոբային ինկուբատոր», քանի որ այստեղ տեղի է ունենում նոր միկրոբային բջիջների ինոկուլյացիա։ Իսկ գլխավոր օջախը սպասք լվանալու համար խոհանոցային սպունգն է, ինչը պայմանավորված է դրա ծակոտկիներով ու ջրակլանիչ ուժեղ հատկությամբ։

Գիսենի Յուստուս Լիբիգի անվան համալսարանի գիտնականները վելուծել են խոհանոցային սպունգերի միկրոբիոմը ու հայտնաբերել գամմա-պրոտեոբակտերիաների հարաբերական գերազանցություն։ Մասնավորապես առկա էին սպեցիֆիկ ախտածին բակտերիաներ, այդ թվում կամպիլոբակտերիաներ, որոնք պատասխանատու են աղիքային ինֆեկցիաների համար, նաև՝ էնտերոբակտեր կլոակի, աղիքային ցուպիկ, կլեբսիելա, սալմոնելա, ու ստաֆիլակոկեր, նաեւ ացինեբակտերներ, որոնք սադրում են մենինգիտ ու սեպսիս։ Այս միկրոօրգանիզմները կարող են դառնալ բազմաթիվ ինֆեկցիոն պրոցեսների պատճառ ու հակաբիոտիկների հանդեպ կայունություն են դրսեւորում։

Ընդ որում, գերմանացի գիտնականների փորձերը ցույց են տվել, որ սպունգերը եռացնելու կամ միկրոալիքային մշակման միջոցով մաքրելու հատուկ ձեւը զգալիորե նվազեցնում է բակտերիաների քանակությունը, բայց կանոնավոր կերպով ախտահանվող սպունգերը ավելի քիչ բակտերիա չեն պարունակում, քան չմաքրվածները։ Բացի դրանից «հատուկ մաքրումները» միայն ավելացնում են կայուն բակտերիաների պոպուլյացիան, որոնք գրավում են ոչնչացված բակտերիաների տեղը ու արագ վերականգնում իրենց պոպուլյացիան։ Դրա համար էլ գիտնականները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով փոխել խոհանոցային սպունգերը, գրում է Scientific Reports-ը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել