• Latest news

Մաստուրբացիա. բնական երեւո՞ւյթ, թե՞ պաթոլոգիա

2 օգոստոսի, 2017  22:41

Մաստուրբացիայի նկատմամբ հասարակության վերաբերմունքը միշտ եղել ու շարունակում է մնալ ոչ միանշանակ․ դեռ տարածված են բազմաթիվ առասպելներ մաստուրբացիայի ու առողջության կամ հարաբերությունների համար դրա հնարավոր վնասակարության մասին։ Արդյոք այդ առասպելների տակ որեւէ հիմքեր կան։ Ու կարող է արդյոք մաստուրբացիան վնասել առողջությանն ու հուշել առողջական խնդիրների մասին։

Սեքսոլոգ Սեւադա Հակոբյանը հավաստիացնում է, որ մաստուրբացիան կարող է լինել ֆիզիոլոգիական ու պաթոլոգիական։ Առաջինը, ի տարբերություն երկրորդի, կապակցված չէ սեքսոլոգիական խնդիրների ու խախտումների հետ։

Ֆիզիոլոգիական է համարվում օրինակ դեռահասային մաստուրբացիան, դա բնական երեւույթ է, որի միջոցով դեռահասը ճանաչում է իր մարմինը։ Դեռահասության տարիքում մաստուրբացիան չի կարող վկայել դեռահասի մոտ առողջական խնդիրների առկայության մասին, ոչ էլ որեւէ խնդիրների առաջացման պատճառ դառնալ  (հիգիենայի կանոնների պահպանման դեպքում)։ Առասպելներն այն մասին, որ դեռահասության տարիքում մաստուրբացիան կարող է ապագայում անպտղության կամ սեռական խնդիրների պատճառ դառնալ, ոչ մի հիմք չունեն, հավաստիացնում է մասնագետը։

Այսպես կոչված փոխարինող մաստուրբացիան նույնպես համարվում է ֆիզիոլոգիական ու միանգամայն բնական՝ եթե մարդը այս կամ այն պատճառով հնարավորություն չունի որոշ ժամանակ ապրել նորմալ սեռական կյանքով, մաստուրբացիան կարող է նրա համար դառնալ սեքսի ժամանակավոր փոխարինողը։

Պաթոլոգիական է համարվում մաստուրբացիան փոքր երեխաների մոտ, որոնք դեռ չեն հասել դեռահասության տարիքին, սովորաբար այն լինում է սեռական օրգանների վրա երեխաների ավելորդ կենտրոնացման հետեւանքը։ Այսպես թե այնպես, եթե երեխան իր սեռական օրգանների նկատմամբ կպչուն հետաքրքրություն ունի, չարժե այդ խնդիրը անտեսել, ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ։

Հասուն տարիքում մաստուրբացիան կարող է համարվել պաթոլոգիական, եթե այն դառնում է կպչուն գործողություն, որը խանգարում է աշխատանքին ու մտավոր գործունեությանը ու բացասաբար է ազդում շրջապատի հետ մարդու հարաբերությունների վրա։ Որոշ դեպքերում կպչուն մաստուրբացիան կարող է հոգեկան շեղումների ախտանիշ լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել