• Latest news

Մինչեւ 2050 թվականը կույր մարդկանց թիվն աշխարհում երեք անգամ կավելանա

3 օգոստոսի, 2017  19:05

Մինչեւ 2050 թվականը կույր մարդկանց թիվն աշխարհում երեք անգամ կավելանա: Այս մասին ասված է Lancet Global Health բժշկական ամսագրում հրապարակված գիտնականների հաշվետվությունում:

Դրա համաձայն՝ 2050 թվականին թույլ մարդկանց թիվը 36 մլն-ից կհասնի 115 միլիոնի: Պատճառը ծերացող բնակչության աճն է:

«2015 թվականին 7.33 մլրդ մարդկանցից 36 մլն-ը կույր էր... Աշխարհի բնակչության տարիքային կառուցվածքում փոփոխությունները հանգեցնում են կույր եւ տեսողական խանգարումներ ունեցողների թվի զգալի աճին: Օրինակ՝ 2020 թվականին կույր մարդկանց թիվը կհասնի 38.5 միլիոնի, իսկ 2050 թվականին այդ թիվը 115 մլն կլինի»,- ասված է հաշվետվությունում:

Ամենամեծ թվով կույր եւ տեսողական խանգարումներ ունեցող բնակչությունն ունեն Հարավային Ասիայի, ինչպես նաեւ Սահարայից դեպի հարավ գտնվող աֆրիկյան երկրները:

1990-ից 2015 թվականներին 188 երկրներում անցկացված հետազոտության տվյալներով՝ ավելի քան 200 մլն մարդ ներկայում տեսողական ընկալման միջին եւ ծանր խանգարումներ ունի: Այս թիվը 2050 թվականին կարող է գերազանցել 550 միլիոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել