Տղամարդիկ, ովքեր ուշ են սկսում պոռնո դիտել, փլեյբոյ են դառնում

4 օգոստոսի, 2017  23:58

Նեբրասկայի համալսարանի գիտնականները պարզել են, թե պոռնոն ինչ ազդեցություն կարող է ունենալ այն տղամարդկանց զարգացման վրա, որոնք դեռահասության տարիքից սկսում են մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր դիտել։ Նրանք պարզել են, որ տղամարդիկ, որոնք դեռահասության տարիքից են պոռնո դիտում, մեծ է հավանականությունը, որ ապագայում փլեյբոյ կդառնան։ Սակայն նրանք, ովքեր ավելի վաղ տարիքից են սկսում նման ֆիլմեր դիտել, ամենայն հավանականությամբ, սեքսիստ են դառնում եւ քամահրանքով են վերաբերվում կանանց։ Իրենց եզրակացությունները գիտնականները ներկայացրել են Հոգեբանների ամերիկյան ասոցացիայի 125-րդ համաժողովի ընթացքում։

«Մենք ցանկանում էինք ուսումնասիրել, թե առաջին անգամ պոռնոգրաֆիա դիտելու տարիքն ինչպես է ազդում երկու հիմնական վարքագծային կարծրատիպերի նկատմամբ նրանց հակումների վրա։ Պարզվել է, որ որքան վաղ է պատանին սկսում պոռնո դիտել, այդքան հաճախ է մաչո դառնում եւ, հակառակը, որքան ուշ է սկսում պոռնո դիտել, այդքան հաճախ է փլեյբոյ դառնում»,- պատմել է Նեբրասկայի համալսարանից Ալիսա Բիշմանը։

Գիտնականները հետազոտել են 17-54 տարեկան 330 տղամարդու։ Նրանց 85 տոկոսը սպիտակամորթ է եղել, 93 տոկոսը՝ հետերոսեքսուալ։ Նրանց հարցրել են, թե ո՞ր տարիքից են առաջին անգամ պոռնո դիտել, դա եղել է գիտակցված, պատահական, թե՞ հարկադրված։ Իսկ հետո նրանք պատասխանել են 46 հարցի՝ տղամարդկային վարքագծի նորմերի բացահայտման համար։

Տղամարդկանց մեծ մասը նշել է, որ պոռնոգրաֆիայի հետ ծանոթանալու առաջին փորձը եղել է պատահական (43.5%), գիտակցաբար այն սկսել է դիտել 33.4%-ը, հարկադրված՝ 17.2%-ը։

Հետաքրքիր է բացահայտումը, որ պոռնոյի առաջին դիտման տարիքն ազդել է տղամարդկանց վարքագծի վրա. որքան վաղ տարիքից են նրանք ծանոթացել պոռնոգրաֆիային, այդքան հաճախ են մաչո դարձել։ Իսկ ուշ տարիքում պոռնո դիտած տղամարդիկ դարձել են սիրառատ, բայց թեթեւամիտ փլեյբոյներ։

Երկու եզրահանգումներն էլ անսպասելի են եղել գիտնականների համար, քանի որ նրանք ակնկալում էին, որ վաղ տարիքում պոռնո դիտելն ուժեղացնում է երկու միտումներն էլ։

Այս կապը, ըստ գիտնականների, կարող են հաշվի առնել սոցիալական մարմիններն ու իշխանությունները, երբ միջոցառումներ են մշակում հասարակության մեջ սեռական բռնության մակարդակը նվազեցնելու համար։ Բացի այդ՝ այս հայտնագործությունը կարող է օգտակար լինել սեքսոլոգների եւ հոգեթերապեւտների համար, որպեսզի նրանք կարողանան հիվանդներին օգնել ազատվել անձնական կամ ընտանեկան խնդիրներից։

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: