• Latest news

2-րդ տիպի դիաբետը կարող է վարակիչ հիվանդություն լինել

8 օգոստոսի, 2017  10:42

2-րդ տիպի դիաբետը կարող է վարակիչ հիվանդություն լինել, որը փոխանցվում է այնպես, ինչպես կովի կատաղությունը։ Այս մասին հայտնել են Թեխասի համալսարանի հետազոտողները։ Չնայած, ի տարբերություն 1-ին տիպի դիաբետի, 2-րդ տիպի դիաբետը սովորաբար զարգանում է տարիքի ընթացքում, վերջին 50 տարում ամբողջ աշխարհում այդ հիվանդության արագ աճ է գրանցվել։ Այս համաճարակի պատճառը, սակայն, դեռ հայտնի չէ։

Կովի կատաղությունը կամ սպունգանման էնցեֆալոպաթիան փոխանցվում է հատուկ վարակային ազդակի՝ պիրոն սպիտակուցի միջոցով, որին պաթոլոգիական հատկություններ է հաղորդում է դրա անոմալ կառուցվածքը։ Գիտափորձի ընթացքում գիտնականներն 1-ին տիպի դիաբետով հիվանդների 90 տոկոսի օրգանիզմում հայտնաբերել են IAAP սխալ պարուրված սպիտակուցը։ Նման սպիտակուցի ոչ մեծ քանակությունը մկների օրգանիզմում խթանել է ենթաստամոքսային գեղձում դրա լրացուցիչ «կուտակումների» առաջացմանը։ Իսկ մկների մոտ սկսվել են 2-րդ տիպի դիաբետի ախտանշաններ ի հայտ գալ (արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ եւ ենթաստամոքային գեղձի բետա բջիջների ոչնչացում)։ 

Սակայն դեռեւս պարզ չէ, թե կոնկրետ ինչպե՞ս կարող են սխալ պարուրված սպիտակուցները 2-րդ տիպի դիաբետ առաջացնել։ Գիտնականների կարծիքով՝ կուտակվելով ենթաստամոքսային գեղձում՝ դրանք պարզապես սպանում են օրգազնիմի բետա բջիջները, որոնք ինսուլին են արտադրում։ Այդ ամենը շատ նման է պրիոնների աշխատանքին, որոնք մի շարք վարակիչ հիվանդություններ են առաջացնում։ Սակայն գիտնականները դեռ մտադիր չեն խուճապի մատնվել, քանի որ ապացույցներ, որ 2-րդ տիպի դիաբետով կարելի է վարակվել, չկան։

Այնուամենայնիվ, հետազոտողները կարծում են, որ հավանականությունը, որ դիաբետը փոխանցվում է, օրինակ, արյուն փոխներարկելիս կամ սննդում միս օգտագործելիս, որը մեծ քանակությամբ IAAP սխալ պարուրված սպիտակուց է պարունակում, բացառել պետք չէ։ Ի վերջո, հենց նման ճանապարհով՝ կովի մսի միջոցով են մարդիկ վարակվում Կրեյցֆելդ-Յակոբի հիվանդությամբ՝ գլխուղեղի կեղեւի դիստրոֆիայով։ Այդ հիվանդության վարակիչ ազդակ են հանդիսանում հենց պրիոնները։ Տվյալ պահին գիտնականները մտադիր են շարունակել գիտափորձերը եւ IAAP սխալ պարուրված սպիտակուցների ու 2-րդ տիպի դիաբետի միջեւ կապի ապացույցներ գտնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել