• Latest news

Կարմիր գինին օգտակար է գրիպի ժամանակ

8 օգոստոսի, 2017  11:43

Ֆլավոնոիդները, որոնք առկա են հատապտուղների, սեւ թեյի ու կարմիր գինու մեջ, պաշտպանական հատկություններ ունեն եւ օրգանիզմին օգնում են պայքարել ինֆեկցիաների դեմ։ Այդ նյութերն «աշխատում են» աղիքային Clostridium orbiscindens բակտերիայի հետ, ինչն օգնում է օրգանիզմին պայքարել գրիպի ծանր ինֆեկցիաների դեմ։ Նման եզրակացության են հանգել Սենթ Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի բժշկության դպրոցի հետազոտողները։

Գիտնականները հայտնաբերել են, որ կլոստրիդիաների այդ տեսակը վերամշակում է ֆլավոնոիդները, ինչի արդյունքում ստացվում է դեսամինոտիրոզին մետաբոլիտը (DAT), որն ուժեղացնում է ինտերֆերոնի ազդանշանների փոխանցումը։ Ինտերֆերոնն ազդանշանային մոլեկուլ է, որն ուժեղացնում է իմունային արձագանքը։

Գիտնականները փորձի շրջանակում որոշ մկների տվել են DAT, իսկ հետո բոլորին վարակել գրիպով։ Բոլոր կենդանիների մոտ եղել է ինֆեկցիայի նույնատեսակ մակարդակ, բայց այն մկների մոտ, որոնք մետաբոլիտ են ընդունել, շատ ավելի քիչ են եղել թոքերում բարդացումները, քան մյուսների մոտ։ Այսպիսով՝ DAT-ը չի կանգնեցրել ինֆեկցիան, բայց նվազեցրել է դրա կործանարար ազդեցությունն օրգանիզմի, մասնավորապես՝ թոքերի վրա։ Դա գրիպի առավել տարածված բարդացումն է, որը հանգեցնում է թոքաբորբի։

Գիտնականները կարծում են, որ այդ մեխանիզմը նաեւ օգնում է բացատրել այն փաստը, որ տարբեր մարդիկ տարբեր արձագանք են ունենում նույն վարակին։ Նման ռազմավարությունը կարեւոր է նրանով, որ այն ուղղված է ոչ թե վիրուսի, այլ իմունային արձագանքի դեմ։ Եվ սա կարող է օգտակար լինել, քանի որ սովորական թերապիան ու պատվաստանյութերն ուղղված են վիրուսի դեմ, որը ժամանակի ընթացքում անընդհատ ձեւափոխվում է ու ձեռք բերում կայունություն, նշում են գիտնականները։

Հաջորդ փուլում նրանք մտադիր են որոնել աղիքային միկրոբիոմի այլ բակտերիաներ, որոնք ունակ են օգնել օրգանիզմին պայքարել ինֆեկցիաների դեմ։ Իսկ մինչ այդ, գիտնականները խորհուրդ են տալիս մինչեւ գրիպի հաջորդ սեզոնը խմել սեւ թեյ ու ուտել մթերքներ, որոնք հարուստ են ֆլավոնոիդներով, ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է