• Latest news

Երիկամային ինֆեկցիան, պարզվել է, հղիություն է (ֆոտո)

8 օգոստոսի, 2017  14:06

Իր մոտ երիկամների ինֆեկցիոն հիվանդություն կասկածող 22-ամյա աղջիկն անսպասելիորեն հայտնաբերել է, որ հղի է: Դրանից 24 ժամ անց նա առողջ երեխա է լույս աշխարհ բերել:

Անգլուհի Քեթի Օ՛Բրայանը ցնցված էր: Որոշ ժամանակ աղջիկը վստահ է եղել, որ տհաճ ախտանշանները, որ զգում էր, կապված են երիկամների ինֆեկցիայի հետ: Քեթին ոչ միայն չի իմացել հղիության մասին, այլեւ մինչեւ ծննդաբերությունը գրեթե 14 կգ նիհարել է: Աղջիկը պնդում է, որ բոլոր 9 ամիսներին չի զգացել որդու շարժումը, եւ հղիներին հատուկ փորի ակնարկ անգամ չի եղել:

«Երբ բժիշկը հայտարարեց, որ անալիզները հղիություն են ցույց տվել, ես ցնցված էի: Ընկերոջս՝ Ռայանի հետ հանդիպում եմ 4 տարի, բայց մենք չենք փորձել երեխա ունենալ: Իրականում ես կասկածում էի, որ երիկամների ինֆեկցիա ունեմ, հատկապես, երբ մեզի անալիզ պահանջեցին: Ես բժշկի գնացի, երբ գրեթե մի ամբողջ օր դուրս չէի գալիս զուգարանից»,- պատմել է 22-ամյա Քեթին:

Լսելով հղիության մասին՝ Քեթին խուճապի է մատնվել, նույնիսկ լաց է եղել, այնպես որ տատիկը ստիպված է եղել մխիթարել նրան: Հիմա աղջիկը հիշում է, որ դաշտանն անկանոն է եղել, բայց դա նորմալ է եղել նրա օրգանիզմի համար: Հաջորդ օրը հիվանդանոցում Քեթիին եւս մեկ ցնցում էր սպասվում. բժիշկը հայտնել է, որ հղիությունն ավարտին է մոտենում, եւ երեխան կարող է ցանկացած պահի լույս աշխարհ գալ: Նա չի հավատացել եւ որոշել է մեկ այլ հիվանդանոց գնալ: Ճանապարհին Քեթին սարսափով է հիշել, թե որքան ալկոհոլ է խմել տարբեր երեկույթների ժամանակ, ինչը կարող էր բացասաբար ազդել ապագա երեխայի վրա:

Մեկ այլ հիվանդանոցում ախտորոշումը հաստատվել է, Քեթին տուն է գնացել, իսկ արդեն գիշերը սկսվել են երկունքի ցավերը: Բժիշկները հազիվ են հասցրել նրա տուն գալ, երբ աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել երեխային: Ծննդաբերությունը գրեթե առանց ցավերի է անցել, իսկ Քեթին նախ ցնցվել է, զարմացել, հետո սիրով լցվել, երբ գրկել է փոքրիկին: Նա հաշվարկել է, որ երկունքի ցավերը սկսվելուց մինչեւ երեխայի ծնունդը 22 րոպե է տեւել: Երիտասարդ ծնողները որդուն Տրիստան են կոչել: Նրա առողջությանը ոչինչ չի սպառնում, մոր ինքնազգացողությունը նույնպես լավ է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել