• Latest news

Ինչպես խուսափել կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ

8 օգոստոսի, 2017  14:47

Հարեւան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: 

Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաեւ Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր: Այս մասին հայտնում է մՀՀ առողջապահության նախրարաությունը։

Էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության եւ աղեստամոքսային ախտանշաններով:

Տարիքային եւ սեզոնային ընդգծված օրինաչափություն չկա` հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին, առավելապես՝ ամառ-աշուն ամիսներին: Էնտերովիրուսներն առանձնահատկ են նաեւ տարածման մեխանիզմի բազմազանությամբ: Դրանք փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային եւ կենցաղ-կոնտակտային),  օդակաթիլային մեխանիզմներով եւ փոշու միջոցով:     Էնտերովիրուսային վարակներին բնորոշ է բարձր վարակելիությունը: Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խմբում են նորածինները, վաղ հասակի երեխաները եւ դեռահասները: Սա բացատրվում է իմունիտետի բացակայությամբ` նախկինում էնտերովիրուսների ազդեցությանը չենթարկվածության պատճառով:

Էնտերովիրուսային վարակներով չհիվանդանալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանգստի մեկնող անձանց հորդորում է՝

- Խուսափել էնտերովիրուսային վարակներով պայմանավորված անապահով երկրներ մեկնելուց:

- Մեկնելու դեպքում՝

 Լողալ միայն թույլատրված վայրերում,

Հնարավորինս խուսափել աղիքային գանգատներով, ցանավորմամբ հիվանդ անձանց հետ շփումից,

Խստորեն պահպանել աղիքային վարակներին բնորոշ կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերը լվանալ հոսող ջրով, օճառով՝ սնունդ ընդունելուց առաջ եւ սանհանգույցից օգտվելուց հետո, սննդում օգտագործել միայն լավ լվացված (ցանկալի է հոսող ջրով) բանջարեղեն, մրգեր, պատահական վայրերից սնունդ չգնել, սնունդը պահել փակ տարաներում՝ սառնարանային պայմաններում,

Հաճախակի օդափոխել փակ տարածքները, ապահովել մակերեսների խոնավ մաքրում: 

Հանգստից վերադարձողներին  խորհուրդ է տրվում`

- Աղիքային երեւույթների կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

- Աղիքային երեւույթների կամ ցանավորման դեպքում չհաճախել հաստատություններ: 

Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ–ների փախանցմամբ կոկսակի վիրուսի վարակման դեպքեր են արձանագրվել Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների շրջանում։ Ռոսպոտրեբնադզորը թեժ գիծ է բացել։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել