• Latest news

Համակարգչային շութեր-խաղերը կարող են հանգեցնել ուղեղի ատրոֆիայի

8 օգոստոսի, 2017  21:22

Շութերներով եւ որոշ այլ համակարգչային խաղերով հրապուրվելը ոչ միայն լավացնում է արձագանքն ու կարճաժամկետ հիշողությունը, այլեւ հանգեցնում է երկարաժամկետ հիշողության կենտրոնի ատրոֆիայի, պարզել են կանադացի գիտնականները։

«Համակարգչային խաղերը, ինչպես ցույց են տվել մեր գործընկերները, կարող են լավացնել ուղեղի այն հատվածների աշխատանքը, որոնք կապակցված են ուշադրության ու կարճաժամկետ հիշողության հետ։ Բայց պարզվում է, որ այդ բարելավումներն ունեն իրենց քողարկված գինը, որը արտահայտվում է հիպոկապմի՝ երկարաժամկետ հիշողության կենտրոնի դեգրադացիայով»,- պատմում է Գրեգ Ուեսթը Մոնրեալի համալսարանից։

Կանադացի հետազոտողները իրականացրել են փորձ, որի շրջանակում դիտարկել են ոչ թե ուղեղի առանձին հատվածների փոփոխությունները, այլեւ ամբողջ նյարդային համակարգը։

Գիտնականները հավաքել են կամավորների երկու խումբ, որոնցից մեկը ներառում էր մոտ երկու տասնյակ մոլի գեյմերներ, իսկ երկրորդը՝ նույն քանակի մարդկանց, ովքեր չեն հրապուրվում տեսախաղերով։

Փորձից առաջ գիտնականները գեյմերներին խնդրել են կազմակերպել գեյմինգի երկարատեւ սեանս ու 90 ժամ խաղալ Call of Duty, Killzone, Borderlands 2 կամ ցանկացած այլ շութեր խաղ։

Գիտնականները սկանավորել են նրանց ուղեղը մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ, որից հետո նրանց առաջարկել են անցնել հասարակ խաղ-թեստ՝ ստուգելու համար նրանց արձագանքման արագությունն ու հիշողությունը։

Մի կողմից այդ փորձերը հաստատել են, որ գեյմերները ունեն ավելի արագ արձագանք ու ավելի լավ դրվագային հիշողություն։ Դա արտահայտվում էր ուղեղի կեղեւի այն հատվածների հաստության ու ակտիվության վրա, որոնք պատասխանատու են այդ գործառույթների համար։

Մյուս կողմից էլ, այդ «ափգրեյդը» անվճար չի եղել նրանց համար՝ արձագանքն ու կարճաժամկետ հիշողությունը կառավարող՝ ուղեղի այսպես կոչված զոլավոր մարմնի ակտիվության բարձրացումը հանգեցրել է հիպոկապմի ակտիվության նվազմանը, որը երկարաժամկետ հիշողության կենտրոնն է։ Դա հանգեցրել է նրան, որ գեյմերների հիպոկամպը սկսել է ատրոֆացվել։

Գիտնականները շեշտում են, որ ոչ բոլոր խաղերն են ուղեղի վրա նման ձեւով ազդում՝ զուգահեռաբար իրականացվել են փորձեր կամավորների այլ խմբի հետ, որի ներկայացուցիչները խաղում էին «Մարիո» խաղի եռաչափ տարբերակը։ Այդ գեյմերների հիպոկամպի աշխատանքը չի վատացել, այլ լավացել է, իսկ զոլավոր մարմնի աշխատանքը չի փոխվել։

Դա հատկապես ուժեղ է արտահայտվել այն խաղերում, որտեղ չկային «կողմնացույց», ներկցված քարտեզներ ու նավիգացիայի այլ մեթոդներ, որոնք խաղացողներին ստիպում էին ինքնուրույն հիշել ուղղությունները ու խաղի ժամանակ օգտվել հիշողությունից։ Այդ պատճառով էլ գիտնականները խաղեր մշակողներին խորհուրդ են տալիս բարդացնել դրանց երկրաչափությունն ու լանդշաֆտը ու հրաժարվել ավտոմատ նավիգացիայից, որպեսզի խաղացողներին օգնեն խուսափել ուղեղի ատրոֆիայից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել