Կանանց ուղեղն ավելի ակտիվ է, քան տղամարդկանցը. գիտնականներ

8 օգոստոսի, 2017  23:51

Կանանց ուղեղի պրեֆրոնտալ կեղեւն ու լիմբիկ շրջանն ավելի ակտիվ են, քան տղամարդկանց ուղեղինը։ Նման եզրահանգման են եկել հետազոտողները՝ Դենիել Ամենի ղեկավարությամբ, ուսումնասիրելով տղամարդկանց ու կանանց ուղեղի միաֆոտոն էմիսիոն համակագչային տոմոգրաֆիայի (SPECT) տվյալները։ Գիտնականների հոդվածը հրատարակվել է Journal of Alzheimer's Disease ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 119 առողջ կամավոր ու 26 683 հիվանդ՝ գլխուղեղի վնասվածքներով, երկբեւեռ ու աֆեկտային խանգարումներով, շիզոֆրենիայով, պսիխոզով ու ուշադրության պակասով։ Սքանավորվել են ուղեղի 128 հատվածներ՝ հանգիստ վիճակում ու կենտրոնացում պահանջող առաջադրանքներ կատարելիս։ SPECT-ը թույլ է տվել բացահայտել արյան հոսքի տարբերությունը կենտրոնական նյարդային համակարգի այն մասերում, որոնք հետաքրքրում էին մասնագետներին։

Գիտնականների խոսքով՝ ստացված տվյալները կարող են բացատրել, թե ինչու են կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի հաճախ տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ, իսկ տղամարդիկ՝ վարքագծային խանգարումներով։

Ամենը, ով իր հիվանդներին ախտորոշումներ է արել SPECT-ի արդյունքների հիման վրա, քննադատվել է իր գործընկերների կողմից։ Եվ այսպես, Ամերիկյան հոգեբանական միությունը հրապարակել է զեկույց, որտեղ պնդում է, որ նեյրովիզուալիզացիայի տեխնոլոգիան չի համապատասխանում հոգեկան խանգարումների ճշգրիտ ախտորոշման համար։ Նեյրոկենսաբանների կարծիքով` չկան ապացույցներ, որ SPECT-ի միջոցով հնարավոր է ախտորոշում անել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ