• Latest news

Գիտնականները սմարթֆոնը վերածել են ախտորոշիչ լաբորատորիայի

12 օգոստոսի, 2017  13:34

Ամերիկացի գիտնականները մշակել են հատուկ շարժական սարք, որը թույլ է տալիս սմարթֆոնին կատարել լաբորատոր բժշկական ախտորոշիչ թեստեր, որոնք սովորաբար պահանջվում են մեծ թանկարժեք գործիքների առկայություն։

Իլինոյսի համալսարանից պրոֆեսոր Բրայան Քանինգհեմի թիմը ստեղծել է հաղորդիչ-անդրադարձիչ ինտեսիվության անալիզատոր (TRI Analyzer)՝ 550 դոլար արժողությամբ։ Սարքը միացվում է սմարթֆոնին ու ստուգում արյան ,մեզի կամ թքի նմուշները՝ թանկարժեք լաբորատոր սարքավորությումների թեստերի արդյունքներին համարժեք ճշգրտությամբ։ 

«Մեր սարքը կարելի է կոչել շվեյցարական բանակային դանակ՝ բիոսենսորների ոլորտում,- ասել է Քաննիգհեմը,- Այն ունակ է անալիզների 3 հիմնական տեսակներ կատարել։ Դա թույլ է տալիս սարքը հարմարեցնել հազարավոր գոյություն ունեցող թեստերի»։

Տեխնոլոգիան ներկայացված է Lab on a Chip-ում։

Հետազոտողները սարքը օգտագործել են վաղաժամ ծննդաբերության հետ կապակցված բիոմարկերի բացահայտման ու նորածինների ֆենիլկետոնուրիայի թեստի համար, որը որոշում է նորմալ աճի ու զարգացման համար ֆերմենտի առկայությունը։ Արդյունքները համադրելի են եղել սոովորական լաբորատոր սարքերի ցուցանիշների հետ։

TRI Analyzer-ը օգտագործում է սմարթֆոնի տեսախցիկը, այն վերածելով արդյունավետ սպեկտրոմետրի։ Մասնավորապես այն լուսավորում է հեղուկի նմուշը հեռախոսի սպիտակ լուսադիոդով կամ էլ ոչ թանկարժեք արտաքին կանաչ լազերային դիոդով։ Լույսը հավաքվում է օպտային մանրաթելով ու դիֆրակցիոն վանդակի միջով ուղղվում դեպի սմարթֆոնի առջեւի տեսախցիկ։ Բոլոր օպտիկական բաղադրիչները տեղադրված են 3D փրինթերով տպագրված պլաստիկ շրջանակի վրա։ Սարքն ունակ է միաժամանակ վերլուծել մի քանի նմուշներ՝ միկրոհեղուկային շարժական քարթրիջի օգնությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել