Ամառային սննդակարգի առանձնահատկությունները. դիետոլոգի խորհուրդները

12 օգոստոսի, 2017  14:22

Ամռանը պետք է խուսափել յուղոտ ուտելիքից եւ ավելի շատ բարջարեղեն ու միրգ օգտագործել։ Այս մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է դիետոլոգ Հասմիկ Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ պետք է դառնալ բուսակեր, քանի որ մեր օրգանիզմը 75 տոկոսով բաղկացած է սպիտակուցներից, ու սպիտակուցները մեր օրգանիզմի համար շինանյութ են։ Պարզապես շոգ եղանակին խորհուրդ է տրվում ուտել ոչ ճարպոտ միս՝ թռչնամիս կամ ձուկ, նաեւ հրաժարվել ճարպոտ ուտելիքից։

Մարսողական խանգարումներից ու սննդային թունավորումից խուսափելու համար, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է 25 աստիճանը, բժիշկը խորհուրդ է տալիս․

Ճիշտ ընտրել սննդամթերքը

Դրա համար պետք է ուշադրություն դարձնել մակնշումներին պիտալելիության ժամկետին, փաթեթավորման ամբողջականությանը։ «Կան մթերքներ, որոնք փչանում են 10 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում։ Դրանք մսամթերքն ու կաթնամթերքն են։ Նման մթերքները նաեւ ցանկալի չէ 2-3 ժամ թողնել սեղանին դրված։

Խուսափել մայոնեզով աղցաններից

Մայոնեզով աղցանները սեղանի վրա երկու-երեք ժամ մնալուց հետո կորցնում են իրենց որակը, ու դուք ձեր ստամոքս եք ուղարկում արդեն փչացած ուտելիք։

Օգտագործել շատ բանջարեղեն, միրգ ու հատապտուղ

Թարմ բանջարեղենն ու մրգերը շատ լավ մթերքներ են ամռան համար, բայց չի կարելի մոռանալ, որ դրանք պետք է լավ լվանալ գործածումից առաջ։

Շատ ջուր խմել

Ամռանը օրգանիզմը պահանջում է ավելի քան հեղուկ, քանի որ մենք մոտ 1․7 լ հեղուկ ենք կորցնում շնչառության, մեզի ու քրտնարտադրության միջոցով։ Դրա համար էլ շոգ եղանակին կես ժամը- մեկ ժամը մեկ պետք է ջուր խմել։ «Խոսքը մաքուր ջրի մասին է»,- ասաց նա՝ հավելելով, որ ցավոք Հայաստանում մարդիկ չեն սիրում շատ ջուր խմել, չեն կարողանում անել դա, պահանջ չեն զգում։ Իսկ նրանք, ովքեր պնդում են, թե շատ ջուր են խմում, որպես կանոն, ավելորդ քաշ ունեն, ու ճարպը թույլ չի տալիս նրանց բջիջներին ստանալ հեղուկի անհրաժեշտ քանակությունը։

Կրճատել սուրճի ու ոգելից խմիչքի օգտագործումը

 Սուրճն ու գազավորված ըմպելիքները պարունակում են շատ կոֆեին, որը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկմանը։ Նույնը կարելի է ասել նաեւ ոգելից խմիչքի մասին։ «Շատերը սիրում են իրենց հովացնելու համար մի բաժակ սառը գարեջուր խմել, բայց պետք է հիշել, որ ոգելից խմիչքը չի վերականգնում ջրային բալանսը, հակառակը՝ ջրազրկում է օրգանիզմը»,- ասել է նա ՝ հավելելով, որ դա բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա, իսկ այն առանց այդ էլ շոգի պատճառով ծանրաբեռնված է աշխատում։ Հատկապես պետք է զգույշ լինեն անոթային խնդիրներ ունեցողները, նկատեց բժշկուհին։

Հաճախ լվանալ ձեռքերը

Ամռանը ձեռքերը պետք է հաճախ լվանալ, քան սովորաբար ենք անում, ասում է բժշկուհին, որպեսզի խուսափենք երկրորդական ինֆեկցիայի հնարավորությունից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ