Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից շոգ եղանակին

12 օգոստոսի, 2017  18:17

Ամռանը կարելի է հեշտությամբ թունավորվել սնկից, մսամթերքից, աղացած մսից ու զանազան աղցաններից։ Այս մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց դիետոլոգ Հասմիկ Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճանի դեպքում բակտերիաներն ակտիվ բազմանում են, հատկապես մսի ու աղցանների մեջ, ու դա կարող է առաջացնել լուծ ու այլ աղիքային հիվանդություններ։

Դրանից խուսափելու համար բժշկուհին խորհուրդ է տալիս երկար եփել մթերքը, սպանելու համար բակտերիաները, իսկ աղցանները համեմել ոչ թե մայոնեզով, որն արագ է փչանում, այլ բուսական յուղով, որը վիտամին Е-ի աղբյուր է, իսկ այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Բնության գրկում զբոսախնջույքների համար, բժշկուհու խոսքով, պետք չէ վերցնել արագ փչացող մթերքներ, նաեւ պետք է հետեւել, որ այդ ուտելիքը չմնա արեւի ուղիղ ճառագայթների տակ։ Նաեւ անցանկալի է տարբեր մթերքներն իրար խառնելը՝ մրգից հետո խորոված ուտելն ու հակառակը։

Եթե դուք հանրային սննդի կետերում եք սնվում՝ ռեստորաններում ու սրճարաններում, ապա պետք է համոզվեք, որ այնտեղ պահպանվում են հիգիենայի ու սննդամթերքի պահպանման բոլոր նորմերը։ Հատկապես վտանգավոր են սրճարանները, նաեւ սննդի արագ պատրաստման կետերը՝ շաուրմա, գրիլ եւ այլն։ Հասմիկ Եղիազարյանը խորհուրդ է տալիս պարտադիր համոզվել, որ արագ սննդի ձեռնարկության աշխատողները համապատասխան համազգեստով ու պոլիէթիլենային ձեռնոցով են աշխատում։

Եթե սննդի տեսքն ու հոտը կասկածելի են թվում՝ ավելի լավ է դրանից հրաժարվեք, ասում է դիետոլոգը։ Նաեւ խորհուրդ է տալիս փորձել մեծամասամբ տանը սնվել՝ ձեր պատրաստած ուտելիքով։

Որո՞նք են սննդային թունավորման հիմնական նշանները

Սննդային թունավորման հիմնական նշանները, ըստ Հասմիկ Եղիազարյանի, ընդհանուր թուլությունը, գլխացավը, սրտխառնոցն ու փսխումներն են։ Եթե աչքին ամեն ինչ զույգ է երեւում՝ դա էլ է մտահոգիչ ախտանշան, հնարավոր է բոտուլիզմ, պետք է անհապաղ հոսպիտալացում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: