Արթրիտի ախտանշանները վատանում են լավ, այլ ոչ թե վատ եղանակին․ հետազոտություն

12 օգոստոսի, 2017  16:52

Վատ եղանակը չի ուժեղացնում արթրիտի ախտանշանները, պարզել են Հարվարդի համալսարանի գիտնականները։

Արթրիտով տառապող մարդիկ հաճախ են ասում, որ խոնավ կամ սառը եղանակին իրենց հոդերը զգալիորեն ավելի ուժեղ են ցավում։ Իրականում, դա ընդամենն առասպել է, քանի որ հոդացավերն ավելի նկատելի են դառնում հենց արեւոտ օրերին։ Արթրիտով հիվանդները դարերով բողոքում են վատ եղանակից, սակայն իրականում այն ազդում է ոչ թե նրանց ինքնազգացողության, այլ տրամադրության վրա։ Վատ տրամադրության դեպքում մարդը պարզապես ավելի շուտ է նկատում ցավն ու ավելի վատ է արձագանքում դրան, ինչպես ցույց է տվել Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտությունը։

Նրանք 45 քաղաքներում 5 տարվա ընթացքում վերլուծել են արթրիտի, ծնկերում ու ազդրերում ցավերի հետ կապակցված ինտերնետային հարցումների քանակը։ Պարզվել է, որ այդ հարցումները զգալիորեն ավելանում են հենց շոգ ու արեւոտ եղանակի ժամանակ։ Իսկ ահա խոնավ ու վատ եղանակը, իրականում, կարող է նույնիսկ մեղմել արթրիտի ախտանշանները, քանի որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում տանն ու ավելի քիչ են քայլում։

Տաք եղանակին արթրիտով հիվանդները ավելի հաճախ են դիմում օգնության՝ հոդացավերի հետ կապված, քանի որ նրանք ֆիզիկապես ավելի ակտիվ են, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում ամբողջ օրգանիզմի վրա։

«Իմ ծանոթներից շատերը, ովքեր արթրիտ ունեն, ասում են, որ իրենք ճիշտ կանխազգում են եղանակի փոփոխությունը,- պատմում է հետազոտության հեղինակ օրթոպեդ Սքոթ Թելֆերը,- Նախկինում գիտնականները միայն անուղղակի ապացույցներ էին գտել եղանակի ու արթրիտի ախտանշանների միջեւ, ոչ մի որոշակի ապացույց առայսօր չկար, իսկ մեր հետազոտությունը ցույց է տվել, որ դա ընդամենն առասպել է։ Մենք չենք հայտնաբերել վատ եղանակի ու ցավերի միջեւ ուղղակի կապի որեւէ մեխանիզմ, իսկ ահա ամռանն այդ ցավերն ավելի են հաճախանում։ Ամենայն հավանականությամբ, դա բացատրվում է նրանով, որ մարդիկ ավելի ակտիվ են լինում տաք արեւոտ օրերին, ինչի հետեւանքով հոդերի լրացուցիչ ծանրաբեռնվածության ու վնասվածքների հավանականությունն աճում է»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ