• Latest news

Ֆրուկտոզայից հրաժարվելը կարող է մի քանի օրում բուժել դիաբետը

12 օգոստոսի, 2017  23:04

Հրաժարվելով ֆրուկտոզայի մեծ քանակություն պարունակող եգիպտացորենի օշարակից, որը պարունակվում է գազավորված ըմպելիքներում ու քաղցրավենիքներում, կարելի է ընդամենը 8 օրում բուժել ճարպակալումը, ճարպային հեպատոզն ու դիաբետը, վստահեցնում են Քալիֆորնիայի Touro University-ի ամերիկացի գիտնականները։

Հետազոտողները ճարպակալումով տառապող 40 երեխաների խնդրել են ամբողջությամբ բացառել ֆրուկտոզան իրենց սննդակարգից։ Ընդամենը մեկ շաբաթում պարզվել է, որ բոլոր երեխաների մոտ նվազել է խոլեստերինի, զարկերակային ճնշման ու լյարդի մեջ ճարպի ցուցանիշները։ Ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ եգիպտացորենի օշարակը պարունակվում է պատրաստի սննդամթերքի ու ըմպելիքների 75 տոկոսում, մեծամասամբ որովհետեւ էժան է ու 20 տոկոսով ավելի քաղցր, քան սովորական շաքարը։ Այդ արհեստական քաղցրացուցիչն ակտիվացնում է շաքարը ճարպի վերածելու եւ սուբստանցիան մարսելու փոխարեն՝ այն կուտակելու կենսաբանական ուղիները։ Հենց ֆրուկտոզան հանվում է սննդակարգից՝ օրգանիզմն ունակ է արագ նիհարել։

Քալիֆորնիայի Touro University համալսարանի գիտնականները հավաստիացնում են, որ սննդակարգից ֆրուկտոզան հանելը կօգնի մի շարք հիվանդությունների ու ճարպակալման բուժմանը, իսկ դիաբետիկներն այլեւս դեղամիջոցներ գործածելու անհրաժեշտություն չեն ունենա։ Դա կարող է կապակցված լինել լյարդի կողմից շաքարը ճարպի վերամշակելու գործընթացի հետ։ Գլյուկոզայի համեմատ, որն ընդամենը 20 տոկոսով է տրոհվում լյարդի ու 80 տոկոսով՝ մնացած օրգանիզմի կողմից, ֆրուկտոզայի 90 տոկոսը լյարդն է տրոհում։ Բացի դրանից, այն 18․9 անգամ արագ է ճարպի վերածվում, քան գլյուկոզան։

Վերջապես, ֆրուկտոզա գործածելուց հետո ուղեղը սկսում է համարել, որ օրգանիզմը քաղցած է, ընկնելով լեթարգիական վիճակի մեջ, ինչի պատճառով մարդը կորցնում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ցանկացած ձգտում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆրուկտոզայի գործածման նույնիսկ կարճաժամկետ սահմանափակումն արագ հանգեցնում է արմատական փոփոխությունների օրգանիզմում, որոնք ազդում են լյարդում ու մարմնի մյուս մասերում ճարպի կուտակման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել