• Latest news

Սնվելն արվեստ է եւ ուտելուն պետք է մտովի տրամադրվել․ մասնագետ

13 օգոստոսի, 2017  13:33

 Սնվելն արվեստ է եւ «գործընթացը» սկսելուց առաջ պետք է մտովի տրամադրվել դրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց դիետոլոգ Հասմիկ Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ հայտնի է, որ միտքը հզոր գործիք է։ Մարդը պետք է մտովի տրամադրվի սնվելուն։ Բացի այդ՝ սեղանի ձեւավորումը պետք է գեղեցիկ լինի։ Այսինքն՝ սնվելու գործընթացը, բացի քաղցը հագեցնելուց, մարդուն պետք է նաեւ գեղագիտական հաճույք պատճառի։ «Դա շատ կարեւոր է»,-նշեց նա։

Դիետոլոգի խոսքով՝ սնվելիս շեղող հանգամանքներ չպետք է լինեն՝ սմարթֆոն, համակարգիչ, հեռուստացույց։ Ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացված լինի սնվելու վրա՝ ճիշտ հասկանալու համար, թե երբ եք հագենում։

«Չի կարելի քայլելիս, փողոցում ինչ-որ բան ուտել, հետո կոլա խմել եւն։ Նման դեպքերում ստամոքսը չի հասկանում, թե ի՞նչ է տեղի ունենում։ Իսկ մենք պետք է հարգենք մեր ստամոքսը»,-ասաց նա՝ հավելելով, որ տարիներ շարունակ ստամոքսը շահագործելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Հասմիկ Եղիազարյանը հիշեցրեց, որ ստամոքսը բռունցքի չափ է, բայց քաոսային եւ սխալ սնվելու արդյունքում այն կարող է լայնանալ 16-20 անգամ։ Կոկորդից դեպի ներքին օրգաններ ստամոքսն առաջին օրգանն է եւ ուտելիքը բերանը դնելուց առաջ պետք է լավ մտածել՝ արդյո՞ք օրգանիզմին իսկապես պետք է այդ ուտելիքը։ Նա հավելեց, որ սնունդը ստամոքսում է մնում 6 ժամ, եւ եթե մարդն ուտում է անդադար, առանց ռեժիմի, ստամոքսը ծանրաբեռնվում է։  Չմարսված սնունդը հասնում է աղեհամակարգ, հետո արյունն այնտեղից վերցնում է սնուցիչ նյութերը եւ սնում սիրտ-անոթային համակարգը։ «Ինչով մենք այդ համակարգը կերակրենք, դա էլ կստանանք»,-նշեց նա։

Բժշկի խոսքով՝ ստամոքսը շատ շնորհակալ օրգան է․ եթե ստամոքսը ճիշտ սնենք, այն մեզ մի շարք հիվանդություններից կազատի։ «Մեր առողջական խնդիրների 80-90 տոկոսը կախված է ուտելիքից։ Կարգավորելով այդ գործընթացը՝ մենք կարող ենք ազատվել այդ պաթոլոգիայից»,-վստահեցրեց դիետոլոգը։ Նա նաեւ հավելեց, որ բավական քանակությամբ ջուր խմելը օրգանիզմում կկարգավորի աղեջրային հավասարակշռությունը, ինչն էլ կհանգեցնի, ճնշման, սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների կարգավորմանը։

«Եվ օրգանիզմի համար միեւնույն չէ՝ մարդը կշռում է 60, 65, 80, թե 100 կգ», - ամփոփեց նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է