• Latest news

Թեստը չհանձնելը գինեկոլոգների համար վարչական հետեւանքներ չի ունենա․ փոխնախարար

15 օգոստոսի, 2017  23:41

Հայաստանում մանկաբարձ գինեկոլոգների թեստավորումն իրականացվում է բացառապես գիտելիքների գնահատման համար, հասկանալու համար, թե ինչ թերացումներ կան բժիշկների գիտելիքների մեջ։ Գիտելիքի պակասը, միանշանակ, չի հանգեցնի որեւէ վարչական հետեւանքների, քանի որ մենք դրա համար որեւէ իրավական հիմք չունենք։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, պատասխանելով NEWS.am Medicine-ի այն հարցին, թե ինչպես է ընթանում գինեկոլոգների թեստավորումը, ու ինչ է սպասում նրանց, ովքեր չեն կարողացել հանձնել թեստը։

Նրա խոսքով, մեր օրենքով, գիտելիքների ստուգումը չի նախատեսում պատիժ՝ աշխատանքից հեռացնելու կամ աշխատելու հնարավորությունից զրկելու ձեւով։

Նա հավելել է, որ Հայաստանի մարզերի բժիշկները արդեն հանձնել են իրենց թեստերը, գործընթացը ավարտվելու է մոտավորապես մեկ շաբաթից, ու թվերն անպայման հրապարակվելու են։ Ընդ որում գնահատման գործընթացում որեւէ սուբյեկտիվիզմ չկա, թեստերի տարբերակները համակարգիչն է ընտրում, արդյունքները նույնպես համակարգիչն է գնահատում։ «Երբ մենք կստանանք վերջնական արդյունքները՝ հնարավոր ուղիներից մեկը հետեւյալն է ՝ այն բժիշկները, ովքեր հավաքել են 60 տոկոսից քիչ, պետք է մեկ ամիս պարապեն ու նորից հանձնեն թեստը, որպեսզի հավաքեն 80 տոկոս եւ ավելին»,- ասել է նա։ Փոխնախարարը կրկնեց, որ թեստը երկրորդ անգամ չհանձնելը  չի կարող վարչական հետեւանքներ ունենալ, բայց նշեց, որ  որոշակի միջոցներ կձեռնարկվեն, չմանրամասնելով, թե ինչ միջոցների մասին է խոսքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել