• Latest news

«Գահերի խաղի» միանգամից դիտումը մարդկանց «զոմբիի» է վերածում. հետազոտություն

16 օգոստոսի, 2017  15:05

Միանգամից տարբեր սերիալների կամ ամբողջ եթերաշրջանների մեծ թվով սերիաների դիտումը վատթարացնում է մարդկանց քնի որակը եւ նրանց արգելակված ռեակցիայով ու անքնությամբ տառապող  «զոմբիի» վերածում: Այս մասին նշված է Journal of Clinical Sleep Medicine-ում հրապարակված հոդվածում:

«Սերիալները, որոնք կարելի է միանգամից դիտել, օրինակ՝ «Գահերի խաղը» կամ «Ողջ մեռյալները», հաճախ գրավիչ եւ մշտական ուշադրություն պահանջող սյուժե ունեն, որը տառացիորեն դիտողին էկրանին է «գամում»: Մենք կարծում ենք, որ դրանք այդ կերպ դիտող մարդիկ այնքան ուժգին են հրապուրվում էկրանում տեղի ունեցողով, որ շարունակում են դրա մասին մտածել նույնիսկ այն ժամանակ, երբ փորձում են քնել»,- ասում է Լյովենի Կաթոլիկ համալսարանից (Բելգիա) Լիզե Էքսելմանսը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանցից շատերը «Գահերի խաղի» կամ «Ողջ մեռյալների» նոր սերիաները դիտում են ոչ թե եթեր դուրս գալու պահին, այլ զգալիորեն ավելի ուշ՝ հաճախ միանգամից մի քանի սերիա կամ ամբողջ եթերաշրջանը դիտելով: Նման մարդկանց թիվը 2-3 անգամ ավելի մեծ է, քան այն մարդկանց, որոնք նոր սերիաները դիտում են դրանց եթեր դուրս գալու պահին:

Էքսելմանսը եւ Միչիգանի (ԱՄՆ) համալսարանից նրա գործընկեր Յան վան դեն Բյուլկը հետաքրքրվել են, թե սերիալների նման դիտումը ինչպես կարող է ազդել մարդու հոգեկան վիճակի եւ առողջության վրա:

Գիտնականները հետեւել են 400 ուսանողների եւ պարզել, որ 80 տոկոսից ավելին սերիալները միանգամից է դիտել: Համեմատելով նրանց քնի որակը եւ տեւողությունը՝ գիտնականները եզրակացրել են, որ դիտելու նման ձեւը չի ազդել քնի տեւողության վրա, բայց նկատելիորեն վատթարացրել է որակը:

Օրինակ՝ հարցման մասնակիցների գրեթե երրորդ մասը դժգոհել է, որ իրենք մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ շարունակ երկար ժամանակ չեն կարողացել քնել սերիալների մեծ թվով սերիաներ դիտելուց հետո: Ըստ որում՝ իրենք կամավորները հրաշալի գիտակցել են սա, սակայն, միեւնույն է, չեն կարողացել իրենց զսպել եւս մի քանի սերիա դիտելուց:

Գիտնականները նշում են, որ քնի վատ որակն անդրադարձել է կամավորների վարքագծի նաեւ մյուս ասպեկտների վրա, նրանք տառապել են անքնությամբ, բթացել է նրանց ռեակցիայի սրությունը եւ հիշողությունը: Այս ամենը նրանց վերածել է յուրատեսակ «զոմբիի», որոնք վատ են գիտակցել շուրջը տեղի ունեցողը:

Նման փոխակերպումներից կարելի է խուսափել, եթե հուռուստահաղորդումների եւ տեսափլեյերների մեջ սովորական թայմեր դրվի, որը սարքը կանջատի այն ժամանակից հետո, որը մարդը պատրաստ է տրամադրել ֆիլմի եւ սերիալների դիտմանը, ընդգծում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել