• Latest news

Յուրաքանչյուր յոթերորդ երեխան 3 տարեկանում կարիեսով է տառապում

16 օգոստոսի, 2017  16:19

Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր յոթերորդ երեխան 3 տարեկանում արդեն կարիեսով է տառապում, պարզվել է նոր հետազոտությամբ: 3 տարեկան փոքրիկների 14 տոկոսը կարիես ունի, լիցք արված կամ հիվանդությունների հետեւանքով արդեն ընկած ատամներ: Փորձագետներն ընդգծում են, որ ծնողները հաճախ չեն հասկանում իրենց երեխաների ատամները մաքրելու կարեւորությունը: Մինչդեռ մարդը որքան վաղ է վարժվում ատամները մաքրելուն, այնքան փոքր է ամենատարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը, որոնք հայտնվում են նաեւ կաթնատամները հիմնականներով փոխարինվելուց հետո:

Քարդիֆի համալսարանից հետազոտության հեղինակները վերլուծել են 1400 ծնողների: Նրանց 75 տոկոսը իրենց երեխաների ատամները մաքրել է, ինչպես խորհուրդ է տրվում, օրը 2 անգամ: Բայց քանի որ հայրիկների եւ մայրիկների 25 տոկոսը չի մտահոգվել իրենց փոքրիկների բերանի խոռոչի հիգիենայով, ապա 3 տարեկանների 14 տոկոսն արդեն տառապել է կարիեսով, լիցք արված կամ ընկած ատամներ է ունեցել: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ Անգլիայում մոտ 8 հազար երեխաներ ամեն տարի ընդհանուր ցավազրկմամբ (կիրառվում է առանձնապես բարդ դեպքերում) մի քանի ատամ են հեռացնում, եւ այս թիվն անչափ լուրջ է: Այն այսքան մեծ չէր լինի, եթե այդ փոքրիկների ծնողները ուշադրություհն դարձնեին բերանի խոռոչի հիգիենայի վրա:

Գոյություն ունեն նաեւ մեծ թվով հայրիկներ եւ մայրիկներ, որոնք կարծում են, թե երեխաների կաթնատամներով մտահոգվելու կարիք չկա, քանի որ դրանք շուտով, միեւնույն է, կընկնեն: Սակայն սա սխալ մոտեցում է, քանի որ կարիեսով ախտահարված կաթնատամները ժամանակից շուտ են  ընկնում եւ փչանում, ինչի հետեւանքով հիմնական ատամների զարգացումը անհամաչափ է կատարվում: Արդյունքում՝ երեխաների մոտ հաճախ ծուռ ատամներ են հայտնվում, իսկ կաթնատամներին հատուկ հիվանդությունները հետագայում տարածվում են նաեւ հիմնական ատամների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել