• Latest news

Երեխաները ներարգանդային ինֆեկցիա՞ են ունեցել. ԱՆ հանձնաժողովը՝ 2 նորածնի ծնողների բողոքի մասին

16 օգոստոսի, 2017  20:45

Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրել է հուլիսի 10-ին վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում 2 ժամվա տարբերությամբ ծնված երեխաների հարազատների հայտարարությունն ու պարզել, որ երեխաներն ունեցել են ներարգանդային ինֆեկցիա: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեցին առողջապահության նախարարությունից:

«Ներարգանդային ինֆեկցիան կլինիկորեն դրսեւորվում է երեխաների ծնվելուց 24-48 ժամվա ընթացքում»,- հայտնեցին նախարարությունից:

Նշենք, որ երեխաների ծնողները հայտարարել էին, որ իրենց երեխաները հիվանդանոցում արյան վարակ են ստացել:

Ավելի վաղ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն հերքել էր, որ երեխաներն արյան վարակ են ստացել հիվանդանոցում, ապա հայտարարել, որ այդ ամենն «երկու բժշկի միջեւ անձնական թշնամանք» է:

Նշենք, որ երեխաները ծնվել են հուլիսի 10-ին կեսարյան հատման միջոցով, ավելի ուշ նրանք տեղափոխվել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր: Փոքրիկները դուրս են գրվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել