• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում նյարդի դեկոմպրեսիայի վիրահատությունը հիվանդին փրկել է բազմամյա միգրենից

16 օգոստոսի, 2017  21:48

«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները կատարել են միգրենով տառապող հիվանդի քունքային զարկերակի կապում եւ հատում, ականջ-քունքային նյարդի ամբողջական դեկոմպրեսիա։ 

Հիվանդ Խ. Դ. 54 տարեկան 04.08.2017 թ. ընդունվել է "Էրեբունի" բժշկական կենտրոն հետեւյալ բողոքներով - ուժեղ նոպայաձեւ դեղորայքային բուժման չենթարկվող գլխացավեր գլխի ձախ կեսում ։ Պացիենտը տառապում է միգրենով ավելի քան 40 տարի, եւ օգտագործել է գրեթե բոլոր հայտնի ցավազրկողները, իսկ վերջին ամիսներին ընդունում է ուժեղ ցավազրկող միջոցներ - տրիպտաններ, որոնք վերջին հույսն են հանդիսանւմ տվյալ ծանր կատեգորիայի հիվանդների համար։ Անոթային վիրաբույժ, բ. գ. դ. Մ. Պ. Շատախյան-ի, խորհրդատվությունից եւ մանրակրկիտ ախտորոշումից հետո պարզվել է որ միգրենի պատճառն է հանդիսանում ականջ-քունքային նյարդի սեղմվածությունը քունքային զարկերակով, որը արտաքին քնային զարկերակի ճյուղերից մեկն է։ Այս պաթոլոգիան բուժվում է բացառապես օպերատիվ ճանապարհով, որն էլ եւ առաջարկվեց հիվանդին։

Նույն օրը վիրաբուժական բրիգադը (վիրաբույժներ – Շատախյան Մ. Պ., Արզումանյան Ս. Ի., անեսթեզիոլոգ – Մուրադյան Ա. Ռ.) կատարել է քունքային զարկերակի կապում եւ հատում, ականջ-քունքային նյարդի ամբողջովին դեկոմպրեսիա  ։

Հիվանդը էքստուբացվել է վիրահատական սեղանի վրա, նրա մոտ լիովին բացակայել են գլխացավեր, եւ 4 ժամ անց վիրահատությունից հետո հիվանդը դուրս է գրվել: Հիվանդի մոտ մինչեւ օրս իսպառ բացակայում են գլխացավեր, որը նախկինում երբեք չի եղել, քանի որ նրանք ներկա են եղել ամեն օր։

Ըստ վիրաբույժ, բ. գ. դ. Մ. Պ. Շատախյան-ի միգրենի վիրաբուժությունն արդեն 15 տարի կայացած ոսկե ստանդարտ է աշխարհում, եւ մենք ուրախ ենք, որ այսօր հնարավոր է այդ բարձր արդյունավետություն ունեցող միջամտւթյւնները կիրառել մեր հիվանդներին բուժելու համար: Հայաստանում բնակչության շուրջ 15% - ը տարապում է տարբեր աստիճանի արտահայտվածություն ունեցող միգրենով։ Դեղորայքային բուժման անարդյունավետւթյան դեպքերում հենց վիրաբուժությւնն է տալիս լավագույն արդյունքը։ Միջազգային տվյալներով վիրաբուժական բուժումը տալիս է դրական արդյունք ավելի քան 80% դեպքերում:

Այսօր "Էրեբունի" բժշկական կենտրոնում կատարվում է այդ ծանր պաթոլոգիայի եւ ախտորոշումը եւ վիրահատական բուժումը։

https://www.erebunimed.com/arm/news.more/265

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել