• Latest news

Գետնանուշի հանդեպ ալերգիան կարելի է բուժել․ հետազոտություն

17 օգոստոսի, 2017  21:48

Ավստրալացի գիտնականները հայտնել են, որ գետնանուշի հանդեպ վտանգավոր, երբեմն էլ մահացու ելքերի հանգեցնող ալերգիայի բուժման միջոցների ուսումնասիրության մեջ բեկում է տեղի ունեցել։ Սննդային հանդուրժողականության ձեւավորմանն ուղղված փորձերն անցկացվել են դեռ 4 տարի առաջ, ժամանակ է պահանջվել՝ ընտրված մեթոդի արդյունավետությունը հաստատելու համար։

 Գետնանուշի ալերգիայի բուժմանն ուղղված փորձերը Մերդոկի ինստիտուտի մանկական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները իրականացրել են դեռ 2012-ին, այն ժամանակ նրանք ալերգիկ երեխաներն 18 ամսվա ընթացքում տվել են պրիբիոտիկ՝ գետնանուշի սպիտակուցի փոքր չափաբաժնով։ 2013-ին փորձի մասնակիցների 80 տոկոսի մոտ ձեւավորվել է գետնանուշի հանդեպ հանդուրժողականություն։

«Այդ երեխաները կարողանում էին ազատ ուտել գետնանուշ։ Նրանք չէին հետեւում որեւէ որոշակի կանոնների իրենց սննդակարգում»,- ասել է առաջատար հետազոտող, պրոֆեսոր Միմի Տանգը։

Ըստ վերջին դիտարկման արդյունքների, որը հրապարակվել էր Lancet գիտական ամսագրում, այսօրվա դրությամբ՝ այսինքն չորս տարի անց, այդ երեխաների մոտ 70 տոկոսն ունի հանդուրժողականություն գետնանուշի հանդեպ։ Դա , գիտնականների կարծիքով, ապացուցում է իրենց մոտեցման արդյունավետությունն ու անվտանգությունը։ Բացի այդ՝ դա կարող է լինել ընդհանուր սննդային ալերգիայի բուժման բանալին։

Գետնանուշը անաֆիլաքսիայի՝ կյանքի համար վտանգավոր ալերգիկ արձագանքի ամենատարածված պատճառներից է։ Տվյալ մթերքը չարաշահելու ու սննդային ալերգիա առաջանալու դեպքում մահացու ելքերի քանակն առավելագույնն է։ Այս երեւույթի դեմ պայքարի համար Տանգը ստեղծել է բուժման նոր ձեւ, որը համադրում է պրոբիոտիկը գետնանուշային օրալ իմունոթերապիայի հետ։ Ալերգենից խուսափելու փոխարեն՝ բուժումը ենթադրում է գետնանուշի հանդեպ իմունային համակարգի արձագանքի վերածրագրավորում, ու վերջին հաշվով, գրգռիչի հանդեպ կայունության զարգացում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է