• Latest news

Քաղցկեղի հավանականությունը կարելի է նվազեցնել դիետայի օգնությամբ

18 օգոստոսի, 2017  21:35

Քաղցկեղով հիվանդությունների 30 տոկոսը կարելի է կանխել առողջ սնունդի միջոցով, նշված է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում հրապարակված հոդվածում:

Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ էներգետիկ մեծ խտությամբ (DED) մթերքների օգտագործումը կանանց մոտ հետդաշտանադադարի ժամանակ կապված է օնկոլոգիայի զարգացման մեծ հավանականության հետ: Հետազոտողները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով թույլ սեռի 90 հազար ներկայացուցիչների առողջության եւ սննդակարգի մասին տվյալները:

DED-ի ցածր մակարդակով սնունդ նախընտրած (հավի միս, մրգեր, բանջարեղեն եւ լոբազգիներ) կանանց առողջության ցուցանիշները ավելի լավ են եղել՝ ի տարբերություն առավելապես DED-ի բարձր մակարդակով սնունդ (յուղոտ միս, համբուգերներ, պիցա եւ այլն) օգտագործած կամավորների:

Ակնհայտ է, որ DED-ի բարձր մակարդակով սնունդը, հատկապես պարբերական օգտագործման դեպքում, կարող է ճարպակալման պատճառ դառնալ, որը օնկոլոգիայի առաջացման վտանգներից մեկն է:

Սակայն Արիզոնայի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ չարորակ նորագոյացություններ կարող են առաջանալ նաեւ նորմալ քաշով մարդկանց մոտ, եթե նրանց սննդակարգում շատ են DED-ի բարձր մակարդակով մթերքները:

Այս պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս հետեւել DED-ի ցածր մակարդակով սննդակարգին, այդ թվում՝ նաեւ բարեկազմ կանանց: Գիտնականների կարծիքով՝ այս եզրակացությունը կարող է արդարացված լինել նաեւ բնակչության մյուս խմբերի համար:

Այս ուղղությամբ գիտնականների հետագա աշխատանքը կապված է մեծահասակ տղամարդկանց եւ դեռահասների առողջության վրա DED-ի ազդեցության գնահատման հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել