• Latest news

Գիտնականները բուժել են տրիսոմիայով մկների անպտղությունը

18 օգոստոսի, 2017  20:45

Գիտնականները մեկ «ավելորդ» սեռական քրոմոսոմով մկների ցողունային բջիջներն օգտագործել են նրանց անպտղությունից բուժելու ու նրանց սերնդի առողջությունն ապահովելու համար, ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում։

Սեռական քրոմոսոմի տրիսոմիան (SCT) ախտահարում է բնակչության 0․1 տոկոսն ու կապակցված է անպտղության հետ։ Ճապոնիայի ու Մեծ Բրիտանիայի գիտնականները կարողացել են ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների օգնությամբ «հեռացնել» մկների ավելորդ քրոմոսոմն ու նրանց սերունդն ունեցել է քրոմոսոմների նորմալ հավաքածու:

Հետազոտողները վերցրել են ավելորդ X (XXY) քրոմոսոմով и ավելորդ Y քրոմոսոմով (XYY) որձ մկների շարակցական հյուսվածքի (ֆիբրոբլաստ) բջիջները ու դրանք վերածրագրավորել ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների։ Այդ ընթացքում բջիջների մեծ մասը կորցրել է իր ավելորդ քրոմոսոմը։ Մկների սերմնապարկերի մեջ պատվաստման ժամանակ դրանք հաջողությամբ վեր են ածվել սաղմնային բջիջների գծերի։

Դա հանգեցրել է սերմահեղուկի առաջացմանը, իսկ հետագայում՝ առողջ նորմալ սերնդի։ Սակայն գիտնականները նշում են, որ փորձի ընթացքում որոշ մկների ամորձապարկում առաջացել էին քաղցկեղային ուռուցքներ, ու այդ խնդիրը դեռ պետք է ուսումնասիրել։

«Հիմա չկա մարդու կամ կենդանու մարմնից դուրս լիարժեք սերմնահեղուկ աճեցնելու որեւէ միջոց։ Մեր փորձերում մենք սերմնահեղուկի «պատրաստուկները» ներարկում էինք մկների սերմնապարկերի մեջ, որպեսզի դրանք կարողանան ավարտին հասցնել իրենց զարգացումը։ Որոշ դեպքերում դա հանգեցրել է քաղցկեղի զարգացման, ինչը դեռ ուսումնասիրել է պետք, մինչ կսկսենք մտածել , թե ինչպես այդ թերապիան մարդու վրա կիրառենք»,- ասել է Ջեյմս Թերները՝ Լոնդոնի Ֆրենսիս Կրիկի ինստիտուտից։

Հետազոտողները նաեւ իրենց մեթոդը ստուգել են Կլայնֆելտերի համախտանիշով տղամարդկանց ֆիբրոբլաստներից վերցված ցողունային բջիջների վրա ու հայտնաբերել, որ դրանք նույնպես կորցնում էին լրացուցիչ սեռական քրոմոսոմը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է