• Latest news

Ստացվել է բույսերում պատվաստանյութ աճեցնելու տեխնոլոգիան

19 օգոստոսի, 2017  14:01

Անգլիացի գիտնականները գենետիկ մոդիֆիկացված բույսեր աճեցնելու մեթոդիկա են մշակել, որը պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութ է պարունակում։

Պոլիոմիելիտի դեմ ժամանակակից պատվաստանյութերն արտադրվում են կենդանի վիրուսից։ Դրա հիմքում ընկած է, այսպես կոչված, պոլիովիրուսը, որն ինքնին հիվանդության պատճառ կարող է դառնալ։ Նոր տեխնոլոգիան թույլ կտա բույսերից պատվաստանյութ ստանալ վիրուսանման մասնիկների հիման վրա, այսինքն՝ պոլիովիրուսի նախանշաններ կրող սպիտակուցների, որոնք սակայն ախտածին օրգանիզմներ չեն։

Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողների խոսքով՝ գենետիկ ծածկագրի ճիշտ հաձորդականությունը պարզելով՝ բույսերի հիման վրա կարելի է վիրուսների մեծամասնության դեմ պատվաստանյութ ստեղծել։ Բացի այդ, բույսերի հիման վրա հնարավոր կլինի նաեւ հակամարմիններ արտադրել քաղցկեղածին հիվանդությունների թերապիայի համար։

Նոր տեխնոլոգիան թույլ կտա պատվաստանյութ ստանալ գրիպի դեմ սեզոնային պատվաստումների համար։ Ներկայում նման հակամարմիններն աճեցվում են հավի ձվերում, ինչի համար ամիսներ են անհրաժեշտ։ Սեզոնային գրիպի դեմ նոր տեխնոլոգիայով պատվաստանյութ ստեղծել հնարավոր է 3-4 շաբաթվա ընթացքում, քանի որ բույսերն արագ են աճում, միայն արեւային լույսի, հողի, ջրի եւ ածխաթթու գազի կարիք ունեն։

Այսպիսով, այդ տեխնիկան իրենից ներկայացնում է էժան եւ ցածրտեխնոլոգիական լուծում՝ ցանկացած տեսակի պատվաստանյութ մշակելու համար։

Նոր տեխնոլոգիան շրջանառելու համար մի շարք կարեւոր հարցեր է պետք լուծել։ Մասնավորապես՝ հակամարմիններ աճեցնելու համար կարելի է օգտագործել բույսերի շատ սահմանափակ տեսակներ։ Հիմնական սուբստրատներից մեկը ծխախոտն է, ուստի կարեւոր է սպիտակուցը լուծազատել այնպես, որ դրանում նիկոտին չհայտնվի։ Բացի այդ՝ մինչ օրս բույսերից պատվաստանյութ արտադրելու լիցենզավորված տեխնոլոգիաներ դեռ չկան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է