• Latest news

Ծորակի պղտոր ջուրը կարող է վտանգավոր վիրուսներ պարունակել

21 օգոստոսի, 2017  12:19
Խմելու պղտոր ջուրը կարող է սուր ստամոքսաաղիքային հիվանդություններ առաջացնել, քանի որ դրա մեջ հնարավոր է վտանգավոր վիրուսների պարունակությունը, այդ թվում՝ նորովիրուսների: Այս մասին հայտնում են Դրեքսելի համալսարանի մասնագետները, որոնք վերլուծել են 10-ից ավելի հետազոտությունների տվյալները, որոնք անցկացվել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:

Այս բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ հնարավոր է՝ նման ջուրը նորովիրուսներ, լյամբլիաներ եւ կրիպտոսպորիդներ պարունակի, որոնք կարող են փսխում, սրտխառնոց եւ փորլուծություն առաջացնել: Հետազոտողների խոսքով՝ ջուրը պղտորվում է չլուծված մասնիկների պատճառով: Հավանաբար, այս մասնիկները ախտածիններին պաշտպանում են ախտահանման ժամանակ: Դրանից բացի, ջուրը կարող է պղտորվել նստվածքի պատճառով, որն ախտածիններ է պարունակում: Գիտնականները հավելել են, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե պղտոր ջրի մեջ էլ ինչ վտանգներ կարող են լինել:

Նշենք, որ վերջերս բրիտանացի փորձագետները հայտարարել են, որ արծաթի միջոցով խմելու ջուրը մաքրելը եւ դրա հետագա օգտագործումը կարող է ԴՆԹ-ի վնասվածքներ առաջացնել: Նման ջրի օգտագործումից անմիջապես առաջ շատ դժվար է փոփոխությունները նկատել, քանի որ ոչ մի կողմնակի էֆեկտ չի դիտվում: Այս դեպքում գործում է կուտակային էֆեկտը՝ խնդիրները կարող են երեւան գալ շատ ավելի ուշ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել