• Latest news

Ահռելի փորի պատճառով երիտասարդը չի կարողանում նորմալ քայլել, նստել եւ քնել

21 օգոստոսի, 2017  15:58
Հնդկաստանից 21-ամյա Բիքաշ Հազարիկան մշտական ցավեր ունի 10 կգ քաշով ահռելի փորի պատճառով: Նա նաեւ չի կարողանում նորմալ քայլել, նստել եւ քնել:

Հնդկացին հեռավոր գյուղակում է ապրում՝ լավ բժիշկների հասանելիություն չունենալով: Նա մշտապես ուժգին ցավեր ունի կյանքին սպառնացող խանգարման պատճառով, որի հետեւանքով նրա փորը շարունակ մեծանում է. նրա գոտկատեղի շրջագիծը արդեն 150 սմ է: Փորի քաշն այժմ 10 կգ է կազմում, իսկ իր Բիքաշի քաշը 60 կգ-ից մի փոքր է ավելի: Վերջին 5 տարիներին հնդկացին կարողանում է քնել միայն մեկ դիրքով, իսկ նստել է կարողանում 1,5 ժամից ոչ ավելի: Երիտասարդը տառապում է կանգային հեպատոմեգալիա կոչվող խանգարմամբ:

«Այնպիսի զգացողություն ունեմ, թե դանդաղորեն մահանում եմ,- ասել է Բիքաշը: - Մինչեւ հիվանդությունը իմ կյանքը գրեթե կատարյալ էր: Սակայն հիմա ես կորցնում եմ երբեւէ բուժվելու հույսը: Ինձ թվում է, թե դրա համար արդեն չափազանց ուշ է»:

Բժիշկները 2 տարի առաջ Բիքաշի մոտ կանգային հեպատոմեգալիա էին ախտորոշել, որի դեպքում արյունը լյարդում է կուտակվում սրտային անբարարության հետեւանքով: Սա մեծացնում է երակների վրա ճնշումը, եւ լյարդի չափերը մեծանում են: Հիվանդներից շատերի մոտ հիվանդությունն առանց ախատանիշների է ընթանում, ոմանք չափավոր անհարմարավետություն են զգում, իսկ ամենածանր դեպքերում դեղնախտ է առաջանում, փորում հեղուկի կուտակում, փայծաղի մեծացում, վնասվածքներ եւ լյարդի սպիացում:

Բիքաշը վիրաբուժական վիրահատության կարիք ունի, որի արժեքը 12 հազար դոլարից անցնում է: Երիտասարդի հայրը ամսական հազիվ է 80 դոլար է վաստակում, որը թույլ է տալիս ծայրը ծայրին հասցնել եւ կերակրել 5 մարդուց կազմված ընտանիքը: Հազարիկի ընտանիքն արդեն վաճառել է տունը, որ փող ունենա Բիքաշի ամսական դեղերի համար, սակայն նրանք դրանից ավելին այլեւս չեն կարող անել: Նրանք դրամ հավաքելու ոչ մի աղբյուր այլեւս չունեն, եւ մնում է հույսը դնել միայն Հնդկաստանի կառավարության վրա:

Բիքաշը 3 ամիս առաջ ուժեղ հեղձուկի բողոքներով դիմել է եւս մեկ բժշկի, որը նրա մոտ սրտի կաթված է ախտորոշել: Դրանից հետո նրա մոտ տեղադրել են ռիթմը վարող, բայց մեկ ամիս հետո ստամոքսում հեղուկ է հավաքվել, եւ փորը սկսել է սրընթաց այտուցվել: Օրեցօր այն ավելի է մեծանում, եւ տղան այլեւս առողջանալու հույս չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել